Հովսեփ Օրբելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Հովսեփ Օրբելի
Օրբելի.jpg
Ծնվել է մարտի 8 (20), 1887
Քութայիս
Մահացել է փետրվարի 2, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:2|2|0}}) (73 տարեկանում)
Սանկտ Պետերբուրգ[1]
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստանի կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն մարդաբան, հնագետ և պատմաբան
Հաստատություն(ներ) Սանկտ Պետերբուրգի համալսարան, Էրմիտաժ
Անդամակցություն Ռուսաստանի Գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Պարգևներ

Order of Lenin type4.jpg Order of Lenin type4.jpg Order of the Red Banner of Labour OBVERSE.jpg Order of the Red Banner of Labour OBVERSE.jpg Medal Leningrad USSR.jpg Medal defense of Caucasus.jpg

Medal trud USSR.jpg

Հովսեփ Աբգարի Օրբելի (մարտի 8՝ նոր տոմարով մարտի 20, 1887 - փետրվարի 2, 1961), հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին նախագահը (1943-1947)։ Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր (1944), Իրանի ԳԱ թղթակից (1945) անդամ։

Կենսագրություն[խմբագրել]

1904 թ. ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան, 1911 թ.՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտական ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին։

Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ, Ն. Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի։

1909 թ. ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները։ 1911 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնում։ 1911-1912 թթ., ԳԱ գործուղմամբ, ուսումնասիրել է Սոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտարապետական հուշարձանները, հնագիտական պեղումներ կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում։ 1912 թ. ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հնագիտական ընկերության անդամ։ 1914 թվականից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թ. Նիկողայոս Մառի հետ Վանում պեղումների ժամանակ հայտնաբերել է Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպագիր արձանագրությունը։

1917-1918 թթ. շարունակել Է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավւսնդել նաև Հնագիտության ինստիտուտում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել Է Պետական հնագիտական հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտության ընկերության իսկական անդամ։ 1919 թ.՝ Խորհրդային Ռուսաստանի լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտության քարտուղար, մեծ աշխատանք Է կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետական սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Մասնակցել Է Նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան (հետագայում՝ պետ.) ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թ. օգոստոսին ընտրվել Է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը։ 1920 թ.՝ Պետրոգրադի Էրմիտաժի ավանդապահ, 1926 թ. հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934-1951 թթ.՝ Էրմիտաժի տնօրեն։

Հայրենական պատերազմի (1941- 1945) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել է էրմիտաժի և մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը։

1946 թ. Նյուրնբերգի դատավարությանը մասնակցել է որպես մեղադրող կողմի վկա։

Զբաղեցրած պաշտոններ[խմբագրել]

Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակի նամականիշը
  • Ս.Պետերբուրգի (ապա՝ Լենինգրադի) համալսարանի պրիվատ-դոց., դոց. (1914-1918), պրոֆ. (1919-1933, 1955-1961)
  • Էրմիտաժի ավանդապահ (1920-1926), բաժնի վարիչ (1926-1933), տնօրեն (1934-1951)
  • Հայ-վրացական բանասիրության (1925-1929), նյութական մշակույթի (1929-1931)
  • 1928֊ 1929 թթ. և 1936 թ., որպես գիտական արշավախմբի ղեկավար, աշխատել է Դաղստանում, Հայաստանում (ուսումնասիրել է Գառնիի, Պտղնիի, Փարպիի, Աշտարակի, Ամբերդի հուշարձանները)
  • ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն (1937-1939)
  • 1937-1938 թթ. (համատեղության կարգով)՝ ԽՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն, 1938 թվականին՝ Արմֆանի (ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղ) նախագահության նախագահ
  • ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության նախագահ (1938-1943)
  • ՀՀ ԳԱԱ առաջին նախագահ (1943-1947)
  • ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն (1943-1947)
  • 1951-1953 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ հնագիտական արշավախմբերի խորհրդատու ղեկավար
  • 1955-1956 թթ.՝ Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ., միաժամանակ՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ
  • Լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող (1953-1956)
  • Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի վարիչ (1956-1961)
  • 1956 թվականին հիմնադրել է և ցկյանս ղեկավարել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը

Աշխատություններ[խմբագրել]

Աշխատությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974), հնագիտությանը (կազմել է Անիի հնադարանում պահվող և այժմ մեծ մասամբ կորած հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը ևն)։

Հովսեփ Օրբելին ժամանակակից հայ վիմագրագիտության հիմնադիրն է. դեռևս 1914- 1917 թթ., հիմնականում «Քրիստոնյա Արևելք» (ռուսերեն) հանդեսում, տպագրել է Անիի արձանագրությունների իր ուսումնասիրությունները («Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966)։

Զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել հայ և քրդական բարբառների բառարաններ։

Խմբագրել է «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսական թարգմանությունը, հրատարակել դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», ռուսերեն և հայերեն, 1956)։

Հովսեփ Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակները», ռուս.,1956), Եղիշեի, Ղազար Փարպեցու, Թովմա Արծրունու երկերը (մեծ մասն անտիպ է)։

Ճարտարապետյան բնագավառում արժեքավոր է Աղթամարի տաճարի նրա ուսումնասիրությունը։

Կազմել է Անիի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց։

Զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, Կ. Վ. Տրևերի հետ ուսումնասիրել էրմիտաժում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», ռուս., 1935)։

Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների թանգարանը (1982)։ Երևանի Արաբկիր վարչական շրջանում Օրբելի եղբայրների անունով կոչվել է փողոց[2]։

Հովսեփ Օրբելու գերեզմանը Սանկտ Պետերբուրգում

Պարգևներ[խմբագրել]

  • Լենինի (2) շքանշաններ
  • Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններ
  • Իրանի «Գիտական ծառայությունների համար» I աստիճանի շքանշան

Տես նաև[խմբագրել]

Երկեր[խմբագրել]

  • Избр. труды, Е„ 1963; Избр. труды, т. 1—2, М.-Л., 1968;
  • Фольклор и быт Мокса, М., 1982.

Գրականություն[խմբագրել]

  • Յուզբաշյան Կ., Ակադեմիկոս Հովսեփ Օրբելի, Ե., 1987։
  • М грелидзе И. В Иосиф Орбели, Тб, 1983;
  • Иосиф Абгарович Орбели, Е., 1957 (Материалы к библиогоафии ученых СССР)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Record #138016364 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունվարի 1-ին 2015:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007. 

Արտաքին հղումներ[խմբագրել]