Jump to content

Աշոտ Սաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Սաղյան
Ծնվել էապրիլի 7, 1957(1957-04-07)[1] (67 տարեկան)
Չափար, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1978)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2003)
Պարգևներ

Աշոտ Սերոբի Սաղյան (ապրիլի 7, 1957(1957-04-07)[1], Չափար, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիմիկոս-օրգանիկ, քիմիական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2003), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2006 թվականից)[2]։ 2021 թվականի հունիսի 28-ից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979 թվականից ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն (նախկինում ԽՍՀ մանրէաբանական արդյունաբերության Նախարարության «Ամինաթթուների տեխնոլոգիական ԳՀԻ»), 1986 թվականից Կենսատեխնոլոգիա ԳՀԻ ամինաթթուների նմանակների և ածանցյալների սինթեզի լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ տնօրեն, միաժամանակ, 2003 թվականից՝ ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, 2001 թվականից՝ ՉԺՀ Սինցզյանի մարզի ԳԱ Մանրէաբանության ինստիտուտի գիտական խորհրդատու և ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար[4]։

Մասնագիտական անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եվրոպական «Սննդի գիտություն և տեխնոլոգիա» ֆեդերացիայի դեսպան Հայաստանում
  • ՀՀ «Կենսատեխնոլոգների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
  • ՀՀ «Հայկական քիմիական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ
  • ՀՀ ԲՈՀ-ի 010 և 018 մասնագիտական խորհուրդների անդամ
  • ՀՀ ԳԱԱ «Հայաստանի քիմիական հանդեսի» գլխավոր խմբագիր

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ոչ սպիտակուցային ամինաթթուների կենսանմանակման սինթեզի բնագավառին։ Մշակել է ֆերմենտային լուծույթներից կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատման ու մաքրման տեխնոլոգիաներ և օպտիկապես ակտիվ սպիտակուցային ու ոչ սպիտակուցային D-ամինաթթուների քիմիամանրէաբանական եղանակներ։ Սինթեզել է 80-ից ավելի ոչ սպիտակուցային ամինաթթուներ, որոնք ներառված են արտասահմանյան հայտնի ֆիրմաների («Ակրոս», ԱՄՆ, «Կալբիոխեմ», Շվեյցարիա) քարտագրացուցակներում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամինաթթունների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 2010.- 392 էջ ;
  • Կենսատեխնոլոգիա.- Երևան։ ԵՊՀ, 2013.- 408 էջ ;
  • Ամինաթթունների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 2015.- 450 էջ ;
  • Энантиомерно чистые небелковые аминокислоты: Способы получения.- Москва: Наука, 2010. - 341 с.[5] ։
  • Հոդվածների մատենագիտություն[6]։
  • Вардапетян С. М., Сагиян А. С., Геолчанян А. В., Мангасарян К. А., Лонг Тао, Цуи Вейдонг, Ши Ю-Ху, Вей Донг

Асимметрический синтез N,N’-диметиламино-(R)-аланина N,N’-диэтиламино-(R)-аланина через хиральный Ni2+ комплекс оснований Шиффа дегидроаланина | Химический журнал Армении 2003 г., т.56, №1-2, с.114

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=334&langid=2
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  3. «Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Աշոտ Սաղյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
  7. «Աշոտ Սաղյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  8. «Աշոտ Սաղյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  9. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ