Կարեն Յուզբաշյան
Կարեն Յուզբաշյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 6, 1927[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մահացել է | մարտի 5, 2009 (82 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
| Գերեզման | Սմոլենկայի հայկական գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | պատմաբան, թարգմանիչ, քաղաքական գործիչ, հայագետ, բյուզանդագետ և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Մատենադարան[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ[1] և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
| Գործունեության ոլորտ | Միջնադարյան Հայաստան |
| Պաշտոն(ներ) | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Անդամակցություն | Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերություն |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1948) և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ (1951)[1] |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1974) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
| Գիտական ղեկավար | Հովսեփ Օրբելի |
| Ազդվել է | Հովսեփ Օրբելի |
| Հայր | Մկրտիչ Յուզբաշյան |
Կարեն Մկրտչի Յուզբաշյան (հունվարի 6, 1927[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 5, 2009, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ պատմաբան, հայագետ-բյուզանդագետ, միջնադարյան հայոց պատմագրության երկերի թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր (1974)։ ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր[2]։
Մկրտիչ Յուզբաշյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Յուզբաշյանը ծնվել է 1927 թվականի հունվարի 6-ին, Թիֆլիսում։ 1951 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1955-1958 թթ. Կարեն Յուզբաշյանն աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում, 1958 թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում։ Ղեկավարել է ինստիտուտի՝ Հովսեփ Օրբելու հիմնադրած «Կովկասի կաբինետը»։
Զբաղվել է Հայոց պատմության և մատենագրության, հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության, ինչպես նաև Բագրատունյաց Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։
Աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի պատմությանը, Բյուզանդիայի ու Հայաստանի պատմամշակութային առնչություններին և այլ հարցերի։ Հրատարակել է Արիստակես Լաստիվերցու «Պատմության» քննական բնագիրը (1963) և ռուսական թարգմանությունը (1968)։ Հեղինակ է «Հայագիտութեան ներածութիւն» (2006) ուսումնական ձեռնարկի։
Կարեն Յուզբաշյանը հրատարակել է մի քանի տասնյակ մենագրություններ, հոդվածներ, գրախոսականներ։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Պաղեստինյան ընկերության Ս. Պետերբուրգի բաժանմունքի նախագահ 1980 թվականից։
- Լենինգրադի Հայ մշակույթի բարեկամների ընկերության նախագահ (1988-1990):
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակադեմիկոս Հովսեփ Օրբելի, Երևան, 1971։
- Ավարայրի ճակատամարտից դեպի Նվարսակի պայմանադրությունը, Երևան, 1989։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրական մանրամասնութիւնները տե՛ս Կարէն Իւզբաշեան, Ինքնակենսագրութիւն («Հանդէս ամսօրեայ»-ից)։
- Լիակատար մատենագիտութիւնը տե՛ս Ալեքսան Յակոբեան, Կարէն Իւզբաշեան, Մատենագիտութիւն («Հանդէս ամսօրեայ»-ից)։
- ՀԱՅԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
- Աւարայրի ճակատամարտից դէպի Նուարսակի պայմանադրութիւնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 130)։ |
- Հունվարի 6 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 5 մահեր
- 2009 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ հայագետներ
- Հայ բյուզանդագետներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային պատմաբաններ
- Ռուս պատմաբաններ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ