Կոնստանտին Պաֆֆենհոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Նիկոլաևիչ Պաֆֆենհոլց
Константин Николаевич Паффенгольц
1911-Paffengolts.jpg
Ծնվել է1893 մարտի 17
գյուղ Ալբինեց, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 24, 1983(1983-09-24) (տարիքը 90)
Լենինգրադ
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱզգությունԳերմանացի
ՄասնագիտությունԵրկրաբանություն
Հաստատություն(ներ)Համամիութենական Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտերկրաբանություն[1], Պետրոգրաֆիա և geological research?[1]
Ալմա մատերՊետերբուրգի լեռնային ինստիտուտ
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԱլեքսանդր Գերասիմով
Եղել է գիտական ղեկավարԷդուարդ Մալխասյան
Ինչով է հայտնիԿովկասի երկրաբանության հարցեր՝ շերտագրություն,

տեկտոնիկա, մագմատիզմ, հրաբխականություն,
սեյսմոլոգիա, հիդրոերկրաբանություն, քարտեզահանում,

օգտակար հանածոներ
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Konstantin Paffengoltz Վիքիպահեստում

Կոնստանտին Նիկոլաևիչ Պաֆֆենհոլց (ռուս.՝ Константин Николаевич Паффенгольц, մարտի 5 (17), 1893, գյուղ Ալբինեց, Բեսարաբիա - սեպտեմբերի 24, 1983, Լենինգրադ[2]), խորհրդային երկրաբան, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ (1963) և Վրացական ԽՍՀ (1973) գիտությունների վաստակավոր գործիչ (1963)։ Ազգությամբ՝ գերմանացի[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Պաֆֆենգոլցը ծնվել է Մոլդավիայի ԽՍՀ-ի Ալբանեց գյուղում։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (19201919 թվականից աշխատել է Համառուսաստանյան երկրաբանական կոմիտեում (1939 թվականից՝ Համամիութենական երկրաբանական ԳՀԻ), 1945-1952 թվականներին՝ Երևանի համալսարանի պրոֆեսոր։ 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաֆֆենհոլցի աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության ամենատարբեր պրոբլեմներին՝ շերտագրությանը, տեկտոնիկային, մագմատիզմին, հրաբխականությանը, սեյսմոլոգիային, հիդրոերկրաբանությանը, քարտեզահանմանը, օգտակար հանածոներին։ Պաֆֆենհոլցի աշխատություններում տրվում է Հայաստանի տեղը ալպիական ծալքավոր գոտում, արվում են ռեգիոնալ կարգի համեմատություններ Հայաստանի և Կովկասի կից մասերի, ինչպես նաև Երկրի Միջերկրածովյան գոտու կառուցվածքում գտնվող երկրների հետ։

Պաֆֆենհոլցը բազմաթիվ քարտեզների հեղինակ է։ Նրա Կովկասի երկրաբանական քարտեզը, որպես երկրաբանական քարտեզագրության եզակի նմուշ, ցուցադրվել է Մեքսիկայում (1966) 20-րդ միջազգային երկրաբանական կոնգրեսում։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1950)[5][6]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսական աշխարհագրական ընկերության իսկական անդամ, 1916
  • Համամիութենական միներալային ընկերության պատվավոր անդամ, 1922
  • Հայկական աշխարհագրական ընկերության անդամ, 1948-1952

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963
  • Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1963
  • Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1973
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, 1950
  • Լենինի շքանշան (2)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Ռուսական աշխարհագրական ընկերության ոսկե մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի և Փոքր Կովկասի նրան կից մասերի գեոլոգիական ակնարկը, 1946։
  • Մեր մոլորակի պատմությունը, 1951։
  • Геология Армении, 1948:
  • Кавказ - Карпаты - Балканы, 1971:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Czech National Authority Database
  2. ՀՀՀ, հ. 4, էջ 191
  3. Ռուսաստանի գերմանացիները. Կոնստանտին Պաֆենհոլց
  4. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-11-25 
  5. «Konstantin Paffengolts»։ TheFreeDictionary.com։ Վերցված է 2016-11-25 
  6. «Konstantin PAFFENGOLTS»։ Վերցված է 2016-11-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 222 CC BY-SA icon 80x15.png