Jump to content

Կովկասագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կովկասագիտություն, արևելագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է Հարավային Կովկասի և Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հոգևոր և նյութական մշակույթը, էթնիկական ու քաղաքական կազմավորումների պատմությունը, տեղաբնիկների ու եկվոր միավորումների լեզուները, կովկասյան քաղաքակրթության ոլորտում նրանց փոխներթափանցումները։ Կովկասյան մշակույթը բարդ ու բազմաշերտ երևույթ է և կովկասագիության մեջ բաժանվում է երկու շերտի՝ դպրություն ունեցող (հայեր, վրացիներ, աղվաններ) և գիր ու գրչություն չունեցող (աբխազներ, ադղեներ, ալան-օսեր, չերքեզներ, ավարներ, դարգիններ և այլն) ժողովուրդների մշակույթների։ Կովկասագիտության կարևոր նվաճումներից մեկը, առանձնական լեզուների ու խոսվածքների ուսումնասիրությունից բացի, էթնիկական տեղաշարժերի ուղիների և հետևանքների բացահայտումն է, տեղայնացման պարագաների ու աստիճանի լուսաբանումը։ Տեղանվանական և ցեղանվանական հասկացությունների քննությունը կովկասագիտությունը հարստացնում է նորանոր ձեռքբերումներով։ Որպես պետական խոշոր միավորումների՝ քաղաքական-պետական կազմավորումների պատմության ուսումնասիրության ժամանակ շեշտը դրվում է Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի անցյալի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 630