Jump to content

Աղվաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղվաններ, նախա-դաղստանական լեզվախմբի լեզգինյան ենթախմբի աղվաներենով խոսող ցեղեր[1], Աղվանք երկրի կամ «Աղվանից բուն աշխարհի» անդրածին բնակիչները։

Հելլենիստական դարաշրջանում աղվանական ցեղերն անցել են դասակարգային հասարակության։ Մ.թ.ա. I դարում ձևավորվել է աղվանական ստրկատիրական պետությունը։ Ըստ հույն պատմիչ Ստրաբոնի՝ գեղեցիկ ու բարձրահասակ աղվանները խիզախ պատերազմողներ էին, հիմնականում զբաղվում էին պարզունակ փոխանակային առևտրով։ Հեթանոս աղվանները պաշտել են լուսինը (գլխավոր աստված), արեգակը և այլն։ 370-ական թվականներին Ուռնայր թագավորի օրոք, աղվանները պաշտոնապես ճանաչել են քրիստոնեությունը։ Դաշնակցային և դրացիական դարավոր կապերի մեջ գտնվելով Մեծ Հայքի հետ՝ աղվանները խորապես կրել են նրա ազդեցությունը։ Մեսրոպ Մաշտոցը աղվան Բենիամինի հետ միասին ստեղծեց աղվանական այբուբենը։ Սելջուկ–թուրքերի և մոնղոլ–թաթարների տիրապետության ժամանակներում (XI-XIV դարեր), երբ Մերձկասպյան շրջանները վերածվեցին նորեկ քոչվորների ձմեռային արոտավայրերի, աղվանների մնացորդները ձուլվեցին Ատրպատականից դեպի հյուսիս շարժվող միջինասիական ծագմամբ օղուզա–թուրքմենական ցեղերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «աղվաններ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 263