Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Չերքեզ զույգ
Չերքեզներ (ռուս.՝ Черкесы), հայտնի են իրենց ինքնանվանմամբ որպես ադըղե (չերք.՝ Адыгэхэр, Adygekher, ռուս.՝ Ады́ги), հյուսիսկովկասյան էթնիկ խումբ[1], Չերքեզիայի բնիկ ժողովուրդը, որի զգալի մասը բռնի տեղահանվել է ռուսների կողմից Կովկասի գրավման ժամանակ 19-րդ դարում, առավելևս 1864 թվականին՝ ռուս-չերքեզական պատերազմի ավարտից հետո։ Նեղ իմաստով «չերքեզ» եզրը ընդգրկում իր մեջ տասներկու ադըղական ցեղ (երեք ժողովրդական և ինը ազնվական), որոնց թվում են՝ աբզախներ, բեսլենեյներ, բժեդուգներ, հատուխայներ, կաբարդացիներ, մամխեղներ, նատուխայներ, շապսուգներ, տեմիրգոյներ, ուբըխներ, եգերուխայներ և ժանեյներ[2], որոնցից ամեն մեկը ներկայացված է աստղի տեսքով Չերքեզիայի կանաչա-ոսկեգույն դրոշին։ Չնայած դրան, խորհրդային դասակարգումը բաժանում էր չերքեզներին հետևյալ կերպով՝ ադըղեներ (ադըղեները Ադըղեայում), չերքեզներ (ադըղներ Կարաչայ-Չերքեզիայում), կաբարդացիներ (ադըղեներ Կաբարդա-Բալկարիայում), և շապսուգներ (ադըղեներ Կրասնոադիր երկրամասում), չնայած այն բանի, որ այդ բոլոր չորս խմբերն էլ տարբեր վարչատարածքային միավորումների տարածքում բնակվող նույն ժողովուրդն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 15)։