Արամ Տեր-Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Տեր-Ղևոնդյան
Ծնվել էհուլիսի 24, 1928(1928-07-24)
Կահիրե, Եգիպտոս
Մահացել էփետրվարի 10, 1988(1988-02-10) (59 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարՀովսեփ Օրբելի
Երեխա(ներ)Վահան Տեր-Ղևոնդյան

Արամ Նահապետի Տեր-Ղևոնդյան (հուլիսի 24, 1928(1928-07-24), Կահիրե, Եգիպտոս - փետրվարի 10, 1988(1988-02-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պատմաբան, աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1973 թ.), պրոֆեսոր (1983 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1981 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի արևելյան աղբյուրագիտության բաժնի վարիչը։

Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ-արաբական միջնադարյան քաղաքական և մշակութային առնչություններին («Հայաստանը և արաբական խալիֆայությունը», 1977 թ., ռուսերեն)։ Թարգմանել և «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարում ներածականով ու ծանոթագրություններով հրատարակել է «Իբն ալ Ասիր» երկը (1981 թ.)։ Աշխարհաբարի է վերածել, ներածությամբ ու ծանոթագրություններով հրատարակել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» (1983 թ.), Ղևոնդի «Պատմություն»-ը (1982 թ.)։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրիայի գիտության պատմության ինստիտուտի պատվավոր անդամ (1982):
  • Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ (1986):

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արաբական Ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում. Երևան, ՀԽՍՀ, 1965:
  • "Chronologie de la ville de Dvin (Duin) aux 9e et 11e siècles." Revue des Études Arméniennes. N.S. 2, 1965
  • "Le Prince d’Arménie à l’époque de la domination arabe." Revue des Études Arméniennes. Tome III, 1966.
  • "La survivance de la division administrative Kust-i-Kapkoh sous le califat." Revue des Études Arméniennes. N.S. 5, 1968.
  • «Սասունի 749-752 թթ. անհայտ ապստամբությունը Խալիֆայության դեմ»: ("The Obscure Rebellion of Sasun in 749-752 Against the Caliphate"). Patma-Banasirakan Handes. № 3, 1971.
  • Армения и apaбcкий Халифат. Yerevan, Armenian SSR: Armenian Academy of Sciences, 1977.
  • L'Armenie et la conquete arabe," in Armenian Studies/Études Arméniennes in Memoriaum Haig Berbérian. Dickran Kouymjian (ed.) Lisbon: Calouste Gulbenkian Foundation, 1986.
  • Հոդվածների Ժողովածու, ԵՊՀ հրատարակչություն, 2003:
  • "The Armenian Rebellion of 703 Against the Caliphate" in The Legacy of Jihad: Islamic Holy War and the Fate of Non-Muslims. Andrew G Bostom (ed.) New York: Prometheus Book, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 674 CC-BY-SA-icon-80x15.png