Ալեքսանդր Թամամշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամամշյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալեքսանդր Թամամշև
Ծնվել էապրիլի 3 (15), 1877[1][2]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 19, 1967(1967-02-19)[1][2] (89 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույծ
Հաստատություն(ներ)Վրաստանի տեխնիկական համալսարան[1], Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ԱնդամակցությունԼենինի անվան ՀամԳԳԱ[1][2]
Ալմա մատերՌիգայի տեխնիկական համալսարան (1903)
Կոչումպրոֆեսոր[1] և ակադեմիկոս[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1937)
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ալեքսանդր Զաքարի Թամամշև (Ալեքսանդր Թամամշյան[3], ապրիլի 3 (15), 1877[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 19, 1967(1967-02-19)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1922), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[4]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։ Համամիութենական ԳԳԱ պատվավոր անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը[5]։ 1903-1917 թվականներին եղել է Կովկասի հողագործության դեպարտամենտի անասնաբույծ, Կովկասյան գյուղատնտեսական ընկերություն, նախագահի տեղակալ, 1926-1929 թվականներին՝ ԵՊՀ-ի ամբիոնի վարիչ, 1928-1930 թվականներին՝ Վրացական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր և մասնավոր անասնաբուծության ամբիոնի վարիչ, 1930-1963 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ամբիոնի վարիչ[6], 1931-1938 թվականներին՝ դեկան, 1944-1967 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության անասնապահության ԳՀԻ-ի ավագ գիտաշխատող։

Գիտական հետազոտությունները վերաբերում են անասնաբուծության տեղական ռեսուրսների ուսումնասիրությանը, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների սելեկցիոն-ցեղային գործին։ 1926 թվականին ղեկավարել է Հայաստանի անասնապահությունն ուսումնասիրող գիտական արշավախումբը։ Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել են Լոռու (1930) և Երևանի հանրապետական (1936) անասնաբուծական փորձակայանները, շվից ցեղի տոհմաբուծարանը (Ստեփանավան), ձիարշավարանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Թամամշևի հուշատախտակը Երևանի Նալբանդյան 47 հասցեում

Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում սահմանված է ակադեմիկոս Թամամշևի անվան կրթաթոշակ։

Թամամշևին նվիրված հուշատախտակ կա փակցված Երևանի Նալբանդյան 47 հասցեում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պայքար կոլխոզային և սովխոզային հանրային մթերատու անասնաբուծության զարգացման եռամյա պլանի կատարման համար (1949-1951)։ Երևան։ տպ. Վ.Մ. Մոլոտովի անվան ԵՊՀ-ի, 1949[7][8]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 132.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2005.
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-11-25 
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-28 
  5. «Tamamshev Alexandr Zakhar - E-Archive»։ earchive-estlatrus.eu։ Վերցված է 2016-11-25 (չաշխատող հղում)
  6. «Թամամշև (Թամամշյան) Ալեքսանդր Զաքարի ։»։ persons.anau.am։ Վերցված է 2016-11-25 
  7. Թամամշյան Ալեքսանդր Զաքարի (1949-01-01)։ Պայքար կոլխոզային և սովխոզային հանրային մթերատու անասնաբուծության զարգացման եռամյա պլանի կատարման համար։ (1949-1951թ.թ.)։ Երևան: տպ. Վ.Մ. Մոլոտովի անվան ԵՊՀ-ի 
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ալեքսանդր Թամամշև»։ Վերցված է 2023-06-28 
  9. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 132