Արտեմ Ալիխանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիխանյան եղբայրներ (այլ կիրառումներ)
Արտեմ Իսահակի Ալիխանյան (ռուս.՝ Артём Исаакович Алиханьян, հունիսի 11 (24), 1908[1] կամ հունիսի 11, 1908[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][3] - փետրվարի 25, 1978[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[8], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ Պետական (1941, 1948) և Լենինյան (1970) մրցանակակիր, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի համահիմնադիր և առաջին տնօրեն։ Աբրահամ Ալիխանովի եղբայրը[9]։
Արտեմ Ալիխանյանը, ի թիվս Կապիցայի, Լանդաուի, Կուրչատովի, Աբրահամ Ալիխանովի և ուրիշների, դրել է միջուկային ֆիզիկայի հիմքերը Խորհրդային Միությունում: Արտեմ Ալիխանյանը հայտնի է որպես «հայկական ֆիզիկայի հայր»[10]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեմ Ալիխանյանը ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943-1973 թվականներին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1946-1960 թվականներին՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ։
Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը։ 1934 թվականին Աբրահամ Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, 1936 թվականին Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ[11]։
1942 թվականին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950)։ Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։
Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով։ Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանը ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր։
Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ)։ Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեմ Ալիխանյանը վախճանվել է Մոսկվայում, թաղված է Երևանում[12][13]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вопросы физики элементарных частиц.- Ереван: Изд-во АН АрмССР, 1963.- 599 с. ;
- Модели элементарных частиц.- Москва: Мир, 1971.- 487 с.[14] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.sci.am/membersview.php?id=29&d=&l=&langid=2
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 5,0 5,1 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 631. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 239. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 613. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Արտեմ Իսահակի Ալիխանյան ‐ Артем Исаакович Алиханян, Երևան 1993
- ↑ «Artem Alikhanian: the father of Armenian physics». cerncourier.com (բրիտանական անգլերեն). CERN Courier. Faces and Places. Jul 8, 2008. էջ 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 52-53.
- ↑ «Արտեմ Ալիխանյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Արտեմ Ալիխանյան» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտեմ Իսահակի Ալիխանյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1993 (Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության, 46)։
- Л. А. Арцимович (и др.), Артем Исаакович Алиханян, «Успехи физических наук», 1968, т. 95, в. 2.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Ալիխանյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Ալիխանյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 172)։ |
| ||||||||
- Հունիսի 24 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Հունիսի 11 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 25 մահեր
- 1978 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիկոսներ
- Ռուս գյուտարարներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
