Ալեքսանդր Հակոբյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Հակոբյան (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Ալեքսանդր Հակոբյան
Ծնվել է նոյեմբերի 4, 1904({{padleft:1904|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:4|2|0}})
Մահացել է մայիսի 16, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}}) (82 տարեկանում)
Երևան
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր
Երեխա(ներ) Լևոն Հակոբյան

Ալեքսանդր Մկրտչի Հակոբյան (նոյեմբերի 4 (17), 1904, գյուղ Շավշեթ (այժմ՝ Թուրքիայում) - մայիսի 16, 1987, Երևան), քիմիկոս, օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1971ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1931-1941 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, 1938-1941 թվականներին՝ ղեկավարել Ս․ Կիրովի անվան քիմիական գործարանի կենտրոնական լաբորատորիայի օրգանական քիմիայի բաժինը, 1946 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի (1957 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի) ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1985-1987 թվականներին՝ գիտությունների խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են ացետիլենի քիմիայի հարցերին։ Միա- և երկվինիլացետիլենների քլորածանցյալների սինթեզի և փոխարկումների բնագավառի հետազոտություններով ստացվել են նոր մոնոմերային և պոլիմերային նյութեր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png