Լևոն Հակոբյան (քիմիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հակոբյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 5, 1938[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունիսի 26, 1999 (61 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քիմիկոս |
| Հաստատություն(ներ) | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1960) |
| Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1980) և պրոֆեսոր (1985) |
| Հայր | Ալեքսանդր Հակոբյան |
Լևոն Ալեքսանդրի Հակոբյան (փետրվարի 5, 1938[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 1999, Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1980 թ.), պրոֆեսոր (1985 թ.)։
Ալեքսանդր Հակոբյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում (1960-1994 թթ.), 1994-1999 թվականներին՝ ԵՊՀ քիմիական ֆակուլտետի ԳՀ մասում։ Հայաստանում գազաֆազ ռեակցիաների ԷՊՌ մեթոդով ուսումնասիրման նախաձեռնողներից էր։ Զբաղվել է պոլիմերների քիմիայով, մետաղակոմպլեքսային կատալիզատորների ներկայությամբ ացետիլենային միացությունների փոխարկումների և պոլիմերային կոմպոզիցիոն նյութերում պոլիմեր-պոլիմեր, պոլիմեր-լցանյութ փոխազդեցությունների ուսումնասիրությամբ։ Հայտնաբերել է բազմազուգորդված համակարգի ազդեցությամբ ֆունկցիոնալ խմբերի արտակարգ ակտիվացման երևույթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հակոբյան (քիմիկոս)» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |