Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
The Institute of the Organic Chemistry in Arabkir, Yerevan 06.jpg
Տեսակմշակութային արժեք[1] և facility[2]
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1][2]
Հիմնադրված1955
տնօրենԱրթուր Հարությունյան
Վերադաս կազմակերպությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Կայքstcopc.sci.am
Կոորդինատներ: 40°12′17.874000100005″ հս․ լ. 44°31′34.006800100008″ ավ. ե. / 40.20496500002777651° հս․. լ. 44.52611300002777739° ավ. ե. / 40.20496500002777651; 44.52611300002777739[2]

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, ՀԽՍՀ ԳԱԱ Լ. Մնջոյանի անվան (ՆՕՔԻ), գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Կենսաօրգանական քիմիայի խոշոր գիտական կենտրոն է։ Ընդգրկված է Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպվել է Սոցիալիստական աշխատանքի հերոս Արմենակ Մնջոյանի նախաձեռնությամբ (1955), նրա ղեկավարած ՀԽՍՀ դա քիմիադեղագործական լաբորատորիայի հիմքի վրա։ Ինստիտուտի տնօրեն է եղել Ս․ Վարդանյանը։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը օրգանական նյութերի կառուցվածքի և կենսաբանական ակտիվության կապը պայմանավորող օրինաչափությունների ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ստեղծել նոր, արդյունավետ (հատկապես սիրտ-անոթային, նեյրոտրոպ և հակաուռուցքային) դեղանյութեր։ ՆՕՔԻ-ում իրականացվում են տեսական ուսումնասիրություններով սկսվող և արդյունքների ներդրումով ավարտվող հետազոտություններ։ Ինստիտուտում սինթեզվում են հետերոցիկլային (մեկ կամ մի քանի հետերոատոմ՝ N, Տ, Օ պարունակող) և չհագեցած միացությունների, երկհիմնային կարբոնաթթուների կենսաբանական ակտիվ ածանցյալները, բնական ծագում ունեցող նյութերի սինթետիկ նմանակները և այլն։ Ուսումնասիրվում են այդ և կենսաբանական ակտիվ բնական միացությունների քիմիական, ֆիզիկական, կենսաբանական հատկությունները, թերապևտիկ ներգործության ոլորտները և այլն։ Ինստիտուտում իրականացվում է սինթեզված դեղանյութերի նախակլինիկական լրիվ հետազոտությունը։ Ինստիտուտում ստեղծվել և կլինիկական փորձարկման են ներկայացվել մոտ 30 նոր դեղամիջոց, որոնցից շատերը լայնորեն կիրառվում են գործնական բժըշկության մեջ։ Նրանք հաջողությամբ օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների (կվատերոն, գանգլերոն)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  3. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-11-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 406 CC-BY-SA-icon-80x15.png