Աբրահամ Ալիխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիխանյան եղբայրներ (այլ կիրառումներ)
Աբրահամ Ալիխանով
Աբրահամ Ալիխանով.jpg
Ծնվել էփետրվարի 20 (մարտի 4), 1904[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էդեկտեմբերի 8, 1970(1970-12-08)[3] (66 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ[1] և Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և ՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1929)[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ստալինյան մրցանակ[1]
Երեխա(ներ)Տիգրան Ալիխանով
Commons-logo.svg Abraham Alikhanov Վիքիպահեստում

Աբրահամ Իսահակի Ալիխանով (փետրվարի 20 (մարտի 4), 1904[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 8, 1970(1970-12-08)[3], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1937), ԽՍՀՄ ԳԱ (1943), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1941, 1948, 1953)։ Պարգևատրվել է Լենինի (3) և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Արտեմ Ալիխանյանի եղբայրը, դաշնակահար Տիգրան Ալիխանովի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ 1929 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1929-1941 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, զբաղվել ռենտգենակառուցվածքային վերլուծության և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայով։ 1934 թվականից ուսումնասիրել է ռադիոակտիվությունը և ռադիոակտիվ ճառագայթումը, Արտեմ Ալիխանյանի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել և ուսումնասիրել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը։ 1935 թվականին Ա. Ալիխանյանի հետ սահմանել է b սպեկտրների կախումը տարրի ատոմական կարգաթվից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ։ 1936 թվականին Ալիխանյանի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհլացման ժամանակ[4][5]։

Աշխարհի մի շարք ֆիզիկոսներ պնդում էին, թե ատոմը կազմող որոշ տարրական մասնիկներ չեն ենթարկվում ֆիզիկայի հայտնի օրենքներին։ Աբրահամ Ալիխանյանը եղբոր՝ Արտեմի հետ փորձով ապացուցեց, որ դա այդպես չէ. տարրական մասնիկների փոխազդեցության ժամանակ ֆիզիկայի հայտնի օրենքները խստորեն պահպանվում են։ Տարրական մասնիկներն ավելի մանրազնին ուսումնասիրելու համար նրանք ձեռնամուխ եղան Արեգակից, աստղերից ու Տիեզերքի այլ մասերից մեզ հասնող տարրական մասնիկներից կազմված ճառագայթների հետազոտմանը, և այդ նպատակով 1942 թվականի ամռանը Արագած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրլեռնային կայանը։ Այստեղ՝ տիեզերական ճառագայթներում նրանք աշխարհում առաջինը հայտնաբերեցին նոր, անհայտ տարրական մասնիկներ և մեծ էներգիա ունեցող պրոտոններ։ Այս հայտնագործությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ տիեզերական ճառագայթների գաղտնիքները բացահայտելու համար։ Այդ աշխատանքները շարունակվեցին 1943 թվականին Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ հիմնադրված Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, որը նա ղեկավարեց 30 տարի անընդմեջ։

1940 թվականին Ալիխանովը կազմակերպել է Էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը և ապացուցել էլեկտրոնների ու ֆոտոնների՝ մասնիկների հեղեղներ առաջացնելու նույնությունը։ 1943 թվականին Ալիխանյանի հետ ստեղծած Արագածի տիեզերական հետազոտման կայանում (3200 մ բարձրության վրա) զբաղվել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները խթանեցին տարրական գիզիկայի զարգացումը։

1945 թվականին Աբրահամ Ալիխանովը Մոսկվայում հիմնադրել և երկար տարիներ գլխավորել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որը դարձավ գիտության համաշխարհային կենտրոններից մեկը։ Նրա անմիջական ղեկավարությամբ այստեղ նախագծվել ու կառուցվել է ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ առաջին միջուկային ռեակտորը՝ ծանրջրային դանդաղեցուցիչով։

1949 թվականին աշխատակիցների հետ ստեղծել է ծանր ջրային դանդաղեցուցիչով ԽՍՀՄ-ում առաջին միջուկային ռեակտորը։ Ալիխանովը միջուկային ֆիզիկայի խորհրդային դպրոցի և ԽՍՀՄ-ում տարրական մասնիկների արագացուցիչների ստեղծողներից է։ 1961 թվականին նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ սկսվել է Մոսկվայի՝ 7 ԳԷՎ էներգիայով պրոտոնների կոշտ կիզակետմամբ արագացուցիչի կառուցումը, նախագծվել նաև 70 ԳԷՎ էներգիայով պրոտոնային արագացուցիչը[6][7][8]։

Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Слабые взаимодействия, М., 1960։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 173 CC BY-SA icon 80x15.png