Միքայել Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Թումանյան
Ծնվել է մարտի 1, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:1|2|0}})
Մահացել է հուլիսի 24, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:24|2|0}}) (64 տարեկանում)
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Գիտական աստիճան ակադեմիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Թումանյան Միքայել Գալուստի (փետրվարի 29, 1886, Կարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ)-հուլիսի 24, 1950, Երևան), հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ Թումանյանը եղել է իր հիմնադրած մասնավոր երկրագործության ամբիոնի վարիչ նախ Երևանի համալսարանում (մինչև 1930), ապա հայկական գյուղատնտեսական ինստիտում (1930-19491944 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ԳՀԻ, որի տնօրենն է եղել մինչև 1950 թվականը։ Թումանյանը ՀԽՍՀ-ում հայտնաբերել և ուսումնասիրել է վայրի ցորենի մի քանի տեսակներ իրենց տարատեսակներով։ Ուսումնասիրությունները նվիրված են դաշտային պայմաններում մշակվող բույսերի ձևառաջացման, բույսերի օնտոգենեզում փոփոխությունների օրինաչափությունների հայտնաբերման հարցերին։ Դրանք նպաստեցին ճշտելու կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հարցերը, բարելավելու ՀԽՍՀ-ում մշակվող ցորենի տեղական հինավուրց սորտերը (սպիտակահատ, գալգալոս, կարմիր սլֆահատ, կարմիր կունդիկ և այլն)։ Թումանյանը եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (1935 - 1937), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ (1944-1947Լենինականի դաշտավարական տեխնիկումը կոչվում է Թումանյանի անվամբ։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանված է ակադեմիկոս Թումանյանի անվան ուսանողական մեկ թոշակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Գալուստի Թումանյան, Կենսամատենագրություն, Երևան, 1965։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 236 CC-BY-SA-icon-80x15.png