Տիգրան Ալիխանով
Տիգրան Ալիխանով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1943[1] (79 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1966) |
Պարգևներ |
Տիգրան Աբրահամի Ալիխանով (հունվարի 22, 1943[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։ ՌԴ ժողովրդական արտիստ (2002), պրոֆեսոր (1992)։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Ալիխանովի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Ալիխանովը ծնվել է 1943 թվականի հունվարի 22-ին Մոսկվայում, ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովի (1904-1970) և ջութակահար, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի Սլավա Ռոշալի (1916-1998) ընտանիքում։
1966 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1966-1973 թվականներին դասավանդել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում, 1971 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայում, 1992 թվականից՝ ամբիոնի վարիչ, 2005 թվականից՝ ռեկտոր։
Վարպետության դասեր է առել ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Իսպանիայի մի շարք կոնսերվատորիաներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում։
Կատարողական երկացանկում են Յոհան Սեբաստիան Բախի, Ֆ. Լիստի, Ի. Ստրավինսկու, Պ. Հինդեմիթի, Ա. Շնիտկեի, է. Դենիսովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Եղել է մի շարք կոմպոզիտորների (է. Դենիսով, Յու. Բուցկո, Գ. Բանշչիկով, Գ. Ֆրիդ) երկերի առաջին կատարողը։ Հեղինակ է գիտամեթոդական աշխատությունների։ Թողարկել է ձայնասկավառակներ[2]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ. Լոնգի և Ժ. Տիբոյի անվան միջազգային մրցույթների դափնեկիր (1967, Փարիզ)
- Հեղինակային իրավունքի հունգարական գործակալության մրցույթի դափնեկիր (1985)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Григорьев Л., Платек Я. «Современные пианисты». Москва, «Советский композитор», 1990.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Ալիխանովը Մոսկվայի կոնսերվատորիայի կայքում
- Տիգրան Ալիխանովը «Ռուսաստանի գիտնականները հանրագիտարանում»
- Տիգրան Ալիխանովը «Բոլոր դաշնակահարները» կայքում
- Тигран Абрамович Алиханов на сайте Российской Академии Искусств Archived 2017-08-13 at the Wayback Machine.
- Тигран Абрамович Алиханов на сайте Золотая книга России
|