Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ | |
Բնագիր անվանում | ռուս.՝ народный артист Российской Федерации |
Տիպ | {{{տիպ}}} |
Ում կողմից է տրվում | Ռուսաստանի նախագահ |
Կարգավիճակ | շնորհվում է |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | շնորհվում է 1992 թվականից |
Առաջին պարգևատրում | փետրվարի 21, 1992 |
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (ռուս.՝ Народный артист Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պատվավոր կոչումներից մեկն է, որը շնորհվում է թատերական, երաժշտական, կրկեսային, էստրադային և կինոարվեստի բնագավառներում ունեցած մեծագույն ներդրումների համար։ Այն մտնում է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների համակարգի մեջ։
Շնորհման հիմնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչումը շնորհվում է ռուսական արտիստներին, բալետմաստերներին, դիրիժորներին, կոմպոզիտորներին, դրամատուրգներին, ռեժիսորներին, խմբավարներին, դերասաններին, երգիչներին, երաժիշտներին և այլոց, ովքեր ստեղծել են բարձրակարգ գեղարվեստական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, համերգային և կրկեսային ծրագրեր, թատերական և կինեմատոգրաֆիական դերեր և ովքեր մեծագույն ներդրում ունեն ռուսական գեղարվեստական մշակույթի զարգացման և պահպանման, երիտասարդ սերնդի արտիստների ձևավորման գործում, հասարակության լայն շրջանակների և պրոֆեսիոնալ խմբակցությունների կողմից ստացել են մեծ ճանաչում։
Որպես օրենք, պատվավոր կոչումը շնորհվում է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կամ «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները շնորհելուց հետո` ոչ շուտ, քան 10 տարի անց։ Այն շնորհվում է Ռուսաստանի նախագահի հրամանագրով` տարին մեկ անգամ, «Մշակույթի աշխատակցի օրվան» (մարտի 25) նվիրված տոնակատարությանը նախորդող օրերին։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության անվանումը Ռուսաստանի Դաշնության փոխարինվելուց հետո[1][2], «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումն անվանափոխվեց «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» կոչումով։ 1995 թվականից փոխվել է նաև կրծքանշանի նախկին տեսքը։ Պատվավոր կոչումը սահմանվել է ՌԴ նախագահի 1995 թվականի դեկտեմբերի 30-ի[3] № 1341 հրամանագրով[4]։
Ներկայիս տեսքով, պատվավոր կոչման կարգավիճակը հաստատվել է ՌԴ նախագահի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի № 1099 հրամանագրով[5]։
Կրծքանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրծքանշանն ունի ՌԴ պատվավոր կոչումների համար նախատեսված մեկ միասնական ձև և պատրաստվում է արծաթից։ Այն ունի դափնու և կաղնու ճյուղերից կազմված պսակի տեսք, որի ներքևում ճյուղերը կապված են ժապավենով։ Պսակի վերևի հատվածում պատկերված է Ռուսաստանի Դաշնության զինանշանը։ Կենտրոնական հատվածում պատկերված զարդատախտակի վրա ռուսերեն լեզվով գրված է պատվավոր կոչման անվանումը։
2010 թվականի սեպտեմբերի 7-ից հետո շնորհվող կրծքանշանները ոսկեզօծված են[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Закон РСФСР от 25 декабря 1991 года № 2094-I «Об изменении наименования государства Российская Советская Федеративная Социалистическая Республика» Archived 2013-10-16 at the Wayback Machine.
- ↑ Закон Российской Федерации от 21 апреля 1992 года № 2708-I «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Советской Федеративной Социалистической Республики». Данный закон вступил в силу с момента опубликования в Российской газете 16 мая 1992 года.
- ↑ Вступил в силу 1 апреля 1996 г.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 30 декабря 1995 года № 1341 «Об установлении почётных званий Российской Федерации, утверждении положений о почётных званиях и описания нагрудного знака к почётным званиям Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-25-ին։ Վերցված է 2018-01-03
- ↑ 5,0 5,1 «Указ Президента Российской Федерации от 7 сентября 2010 года № 1099 «О мерах по совершенствованию государственной наградной системы Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-12-ին։ Վերցված է 2018-01-03