Սահակ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սահակ Կարապետյան
Ծնվել էմայիսի 29, 1906(1906-05-29)
Արմավիր, Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 6, 1987(1987-12-06) (81 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտկենսաբանություն
Պաշտոն(ներ)Հայաստանի Հանրապետության վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Սահակ Կարապետի Կարապետյան (մայիսի 29, 1906(1906-05-29), Արմավիր, Հայաստան - դեկտեմբերի 6, 1987(1987-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆիզիոլոգ, անասնաբույծ-սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1961), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[1], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին ավարտել է Անդրֆեդերացիայի անվան անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահի՝ գիտական գծով տեղակալ (1938-1940), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար (1940-1944), ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և արտաքին գործերի նախարար (1944-1947), ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ (1947-19521952-1955 թթ. աշխատել է Հայկական անասնաբուծական և անասնաբուժական ԳՀԻ-ի, իսկ 1955-1957 թվականներին՝ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն։

Սահակ Կարապետյանի հուշատախտակը Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայում

1958 թվականից ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գյուղատնտեսական կենդանիների բազմացման ֆիզիոլոգիայի լաբորատորիան (միաժամանակ 1964 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ), 1965 թվականից Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահ, 1970 թվականից՝ Ֆիզիոլոգների միջազգային խորհրդի և թռչնաբույծների համաշխարհային ասոցիացիայի գլխավոր խորհրդի անդամ։ Կարապետյանը 1940-1952 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ, ԽՍՀՄ 2-3-րդ գումարումների Գերագույն Խորհրդի և ՀԽՍՀ 2-4 գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների բազմացման և վերարտադրական ֆունկցիայի խթանման, թռչունների մթերատվության բարձրացման, թռչնաբուծության, անասնաբուծության տարբեր ճյուղերի ինտենսիվացման հարցերին։ Ապացուցել է, որ լրացուցիչ լուսավորության պայմաններում գյուղատնտեսական թռչունների տարեկան միջին ձվատվությունն ավելանում է 20-25%, իսկ արհեստական աղբյուրներից ստացվող ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ խթանվում է մատղաշ և հասուն թռչունների աճն ու զարգացումը, բարձրանում՝ մթերատվությունը։ Կարապետյանի այս առաջարկությունները 1953 թվականից կիրառվում են ԽՍՀՄ թռչնաբուծական բոլոր տնտեսություններում՝ որպես պահվածքի ռեժիմի պարտադիր տարր։ Նա հաստատել է, որ ուղեղի մեծ կիսագնդերի երկկողմանի միաժամանակյա հեռացման դեպքում անվերադարձ խախտվում է թռչունների բազմացման օրգանների գործունեությունը, իսկ վերին մակուղեղը հեռացնելիս ոչ թե արագանում է սեռական հասունացման պրոցեսը, ինչպես մինչ այդ ընդունված էր, այլ ընդհակառակը, դանդաղում է և նույնիսկ արգելակվում։

Տեսական և գործնական կարևորություն ունեն կովկասյան գորշ տավարի ցեղի կովերի կաթի յուղայնության և սպիտակուցի քանակի ավելացման ուղղությամբ կատարած հետազոտությունները։ 1946-1974 թվականներին նրա ղեկավարությամբ ստեղծվել է երևանյան հավերի ցեղը, որը ԽՍՀՄ-ում բուծվող մսաձվատու ցեղերի առաջնեկն է։ Որպես պատգամավոր գիտական զեկուցումներով հանդես է եկել ֆիզիոլոգիային և թռչնաբուծությանը նվիրված միջազգային կոնգրեսներում (1958 թվականին՝ Մեքսիկա, 1965 թվականին՝ Ճապոնիա, 1966 թվականին՝ ԽՍՀՄ, 1968 թվականին՝ ԱՄՆ, 1970 թվականին՝ Իսպանիա)[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Վավիլովի անվան մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արհեստական լուսավորման ազդեցությունը գյուղատնտեսական թռչունների ձվարտադրության վրա, Կարապետյան Սահակ Կարապետի, Երևան, Հայկական ԽՍՌ ԳԱ հրատարակչություն, 1954:
  • Գյուղատնտեսական թռչունների կերակրումը, խնամքը և աճեցումը: Կարապետյան Սահակ Կարապետի, Գիտությունների ակադեմիա ՀԽՍՌ, Բիոլոգիական գիտությունների բաժանմունք, Երևան, ՀԽՍՌ ԳԱ հրատ., 1956:
  • Ինչպես բարձրացնել Հայաստանի տեղական թռչունների մթերատվությունը: Կարապետյան Սահակ Կարապետի, Ղուկասյան Մաթևոս Նահապետի, Պապյան Եվգենիա Թոմասի, Երևան, Հայպետհրատ, 1956:
  • Ինտենսիվ թռչնաբուծության ժողովրդատնտեսական նշանակությունը և նրա զարգացման հեռանկարները Հայաստանում: Կարապետյան Սահակ Կարապետի, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀՍՍՌ, Երևան, Ա. հ., 1957:
  • Լենինականի թռչնաբուծական սովխոզի նվաճումները: Կարապետյան Սահակ Կարապետի, Աբգարյան Հրայր Լևոնի, Երևան, Հայպետհրատ, 1957:
  • Թռչնաբուծությունը և նրա մթերատվության բարձրացման ուղիները: Կարապետյան Սահակ Կարապետի, Երևան, Հայպետհրատ, 1958:
  • Թռչնաբուծություն: (Դասագիրք կոլտնտես. ագրոտեխնիկ. դասընթացների համար), Կարապետյան Սահակ Կարապետի, Վասիլյան Հ. Գ, Ղուկասյան Մ. Ն., Երևան, Հայպետհրատ, 1959:
  • Անասնաբուծության մթերատվության բարձրացման ռեզերվները: Կարապետյան Սահակ Կարապետի, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀԽՍՌ, Երևան, Ա. հ., 1960:
  • Ինչպես պատրաստել և կարդալ դասախոսություն գյուղատնտեսական թեմաներով: Սաֆարյան Հակոբ Գևորգ, Կարապետյան Սահակ Կարապետի, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀՍՍՌ, Երևան, Ա. հ., 1962:
  • Լայնորեն տարածենք մեր ռեսպուբլիկայում երևանյան ցեղախմբի հավերը: Կարապետյան Սահակ Կարապետի, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն ՀԽՍՌ, Երևան, Ա. հ., 1963:
  • Առաջավոր թռչնաբուծական տնտեսությունը: (Շահումյանի միջկոլտնտեսային թռչնաբուծական ֆաբրիկայի փորձից), Կարապետյան Սահակ Կարապետի, Քոչարյան Ռոբերտ Գարեգինի, Երևան, «Հայաստան», 1965:
  • Արդյունաբերական թռչնաբուծությունը և նրա զարգացման ուղիները: Կարապետյան Սահակ Կարապետի, Երևան, «Հայաստան», 1966:
  • Թռչնաբուծություն: Կարապետյան Սահակ Կարապետի, Մադոյան Հովհաննես Հովսեփի, Գյուղատնտեսական գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչություն, ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1969:
  • Էզրաս Հասրաթյան: Ծննդյան 70-ամյակի առթիվ, Կարապետյան Սահակ Կարապետի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1973:
  • Երևանյան հավերի ծագումը, մթերատվությունը և տոհմային արժանիքները: Կարապետյան Սահակ Կարապետի, Ղուկասյան Մատթևոս Նահապետի, Երևան, «Հայաստան», 1974:
  • Ընտանի թռչունի կերակրումը, աճեցումը և պահվածքը: Կարապետյան Սահակ Կարապետի, Ղուկասյան Մաթևոս Նահապետի, Սահակյան Սուրեն Գարեգինի, Վարոսյան Վ. Ա., ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, «Հայաստան», 1974:
  • Երեխաների և դեռահասների աճի ու զարգացման օրինաչափությունները և նրանց բարձրագույն նյարդային գործունեության հիմունքները: Կարապետյան Սահակ Կարապետի, Հայրապետյան Ա., Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1980:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-09-14 
  2. Կարապետյան Սահակ Կարապետի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 308 CC-BY-SA-icon-80x15.png