Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա
Ընկերության տեսակԲԲԸ
Հիմնադրված է1957
ՎայրՀայաստան Երևան, Հայաստան
ԱրդյունաբերությունԹռչնաբուծություն
ԱրտադրանքՁու
Թռչնամիս
Մայր ընկերություն«Իքս Գրուպ»
Կլանվել1999

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա», թռչնաբուծական մթերքներ արտադրող ձեռնարկություն։ Գտնվում է Երևանի հարավային մասում (Չարբախում)։ Կառուցվել է 1957 թվականին, վերակառուցվել 1971-1974 թվականներին։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1975 թվականի դրությամբ ունեցել է 100 հազար հավ, արտադրել 20 միլիոն ձու և 300 տ միս։ Թռչունները պահվում են վանդակներում, աշխատատար պրոցեսները մեքենայացված և ավտոմատացված են։

1999 թվականին սեփականաշնորհվել է «Իքս Գրուպ» ընկերության կազմի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա». xgroup.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570