Գրիգոր Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոր Աղաֆոնի Արզումանյան հայ․՝ Գրիգոր Աղաֆոնի Արզումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1919 ապրիլի 22 |
Ծննդավայր | Կավարտ (Ղափան |
Մահացել է | նոյեմբերի 28, 1976 | (տարիքը 57)
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան |
Grigor Arzumanyan Վիքիպահեստում |
Գրիգոր Աղաֆոնի Արզումանյան (ապրիլի 22, 1919, Կավարտ (Ղափան քաղաքի շրջագծի մեջ) - 1976, նոյեմբերի 28, Երևան), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական կրթությունն ստացել է Ղափանում, միջնակարգը՝ Բաքվում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը, 1942 թվականին՝ Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելով բանակից աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչությունում (1946-1948)։ 1948-1952 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի տրանսպորտային բաժնի հրահանգիչ, 1952-1953 թվականներին՝ ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1953-1954 թվականներին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի և խճուղային ճանապարհների մինիստրի տեղակալ, 1954-1956 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1956-1959 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։
1960-1965 թվականներին Գրիգոր Արզումանյանը պատասխանատու աշխատանք է կատարել ԽՄԿԿ Կենտկոմի կուսօրգանների բաժնում։ 1965-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1972 թվականից եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ Եղել է ԽՍՀՄ VII և IX գումարումների Գերագույն խորհրդի և ՀԽՍՀ IV, V, VI, VII, VIII, IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ 1955-1962 թվականներին և 1966 թվականից, բյուրոյի անդամ 1965 թվականից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի վարչապետներ
- Խորհրդային պետական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- 1919 ծնունդներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- 1976 մահեր
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ