Կոմիտասի անվան պանթեոն
Կոմիտասի անվան պանթեոն | |
---|---|
Պանթեոնի մուտքը | |
Երկիր | Հայաստան |
Քաղաք | Երևան |
Հիմնադրման թվական | 1936 թվական |
Կարգավիճակ | Գործող |
🌐 | կոմիտաս.հայ/կոմիտասի-անվան-պանթեոն/ |
Կոմիտասի անվան պանթեոն, զբոսայգի-գերեզմանատուն Երևանում, որտեղ ամփոփված են մշակույթի գործիչներ և անվանի հասարակական-քաղաքական գործիչներ։ Պանթեոնում են թաղված նաև Մարտիրոս Սարյանի[Ն 1], Ավետիք Իսահակյանի[Ն 2], Ստեփան Զորյանի[Ն 3] կանայք[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը[2]։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը[1]։
1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվում են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին[2]։
Պանթեոնում թաղվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյի և թատրոնի գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Աբելյան (1865-1936), թատրոնի դերասան։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1932)։ Ադրբեջանական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1932), Հայկական ԽՍՀ Աշխատանքի հերոս (1932)։
- Խորեն Աբրահամյան (1930-2004), թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1980)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)։
- Վարդան Աճեմյան (1905-1977), դերասան, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1965)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։
- Արուս Ասրյան (1904-1987), թատրոնի և կինոյի դերասանուհի։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1972)։
- Վարդուհի Վարդերեսյան (1928-2015), թատրոնի և կինոյի դերասանուհի. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1988)։
- Հրաչյա Ղափլանյան (1923-1988), դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1971)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։
- Ստեփան Մանուկյան (1901-1930), ռեժիսոր, սցենարիստ։
- Մհեր Մկրտչյան (1930-1993), թատրոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1984)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։
- Հրաչյա Ներսիսյան (1895-1961), թատրոնի և կինոյի դերասան. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941)։
- Սոս Սարգսյան (1929-2013), թատրոնի և կինոյի դերասան, մանկավարժ։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1985)։
- Վահրամ Փափազյան (1888-1968), թատրոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։
- Սերգեյ Փարաջանով (1924-1990), կինոռեժիսոր և սցենարիստ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1990)։ Ուկրաինական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1990)։
Երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Հարությունյան (1920-2012), կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1970)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1949)։
- Գոհար Գասպարյան (1924-2007), օպերային երգչուհի (լիրիկա-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984)։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։
- Գեղամ Գրիգորյան (1951-2016), օպերային երգիչ (տենոր)։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1985)։
- Ստեփան Դեմուրյան (1872-1934), դիրիժոր, կոմպոզիտոր։
- Օհան Դուրյան (1922-2011), դիրիժոր և կոմպոզիտոր։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1967)։
- Արամ Խաչատրյան (1903-1978), կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական-երաժշտական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1954)։ Ստալինյան չորս (1941, 1943, 1946, 1950), Լենինյան (1959) և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր (1971)։ Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963)։
- Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան) (1869-1935), կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ և երգչախմբային դիրիժոր։
- Օֆելյա Համբարձումյան (1925-2016), երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1959)[3]։
- Վասիլ Ղորղանյան (1865-1934), երաժշտագետ։ Հայկական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1934)։
- Ռոմանոս Մելիքյան (1883-1935), կոմպոզիտոր, հասարակական-երաժշտական գործիչ, խմբավար և երաժշտական մանկավարժ։
- Սպիրիդոն Մելիքյան (1880-1933), կոմպոզիտոր, հասարակական-երաժշտական գործիչ, խմբավար։ Հայկական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1933)։
- Էդուարդ Միրզոյան (1921-2012), կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1981)։
- Կոնստանտին Օրբելյան (1928-2014), կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1979)։
- Ջիվան Գասպարյան (1928-2021), դուդուկահար և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978): Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։
Գրողներ և բանաստեղծներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետրոս Դուրյան (1851-1872), բանաստեղծ։
- Վահագն Դավթյան (1922-1996), բանաստեղծ։ Հայկական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր գործիչ
- Ստեփան Զորյան (1889-1967), գրող։ Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)։
- Սաթենիկ Զորյան (1901-1975), Ստեփան Զորյանի կինը։
- Ավետիք Իսահակյան (1875-1959), բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս։ Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946)։
- Սոֆյա Իսահակյան (1882-1966), Ավետիք Իսահակյանի կինը։
- Սերո Խանզադյան (1915-1998), գրող։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984)։ Հայկական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր գործիչ
- Աթաբեկ Խնկոյան (1870-1935), գրող, թարգմանիչ։
- Սիլվա Կապուտիկյան (1919-2006), բանաստեղծուհի, գրող և հրապարակախոս։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)։ Հայկական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր գործիչ (1970)։ Վրացական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր աշխատավոր (1980)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1952)։
- Հովհաննես Հովհաննիսյան (1864-1929), բանաստեղծ և թարգմանիչ։
- Հովհաննես Շիրազ (1914-1984), բանաստեղծ, հասարակական գործիչ։
- Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935), գրող և դրամատուրգ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական գրող (1930)։
- Համո Սահյան (1915-1993), բանաստեղծ։
- Վիլյամ Սարոյան (1908-1981), ծագումով հայ ամերիկացի գրող։
- Հրանտ Մաթևոսյան (1935-2002), գրող, վիպակների, պատմվածքների և կինոսցենարների հեղինակ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1984)։
- Վահան Տերյան (1885-1920), բանաստեղծ և հասարակական գործիչ։
- Վրթանես Փափազյան (1866-1920), գրող, դրամատուրգ։
- Շուշանիկ Կուրղինյան (1876-1927), բանաստեղծուհի։
Նկարիչներ և ճարտարապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրթանես Ախիկյան (1873-1936), նկարիչ։ Հայկական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր գործիչ (1935)։
- Մարիամ Ասլամազյան (1907-2006), նկարչուհի։ ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ (1990)։
- Հակոբ Հակոբյան (1923-2013), նկարիչ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1977)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1987)։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (1988)։
- Եղիշե Թադևոսյան (1870-1936), նկարիչ։ Հայկական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր գործիչ (1936)։
- Ալեքսանդր Թամանյան (1878-1936), ճարտարապետ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական ճարտարապետ (1926)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1942)։
- Թորոս Թորամանյան (1864-1934), ճարտարապետ և հնէաբան։ Հայկական ԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1933)։
- Էդուարդ Իսաբեկյան (1914-2007), նկարիչ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ։
- Սարգիս Մուրադյան (1927-2007), գեղանկարիչ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1977)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1976)։
- Մարտիրոս Սարյան (1880-1972), գեղանկարիչ-բնանկարիչ, գրաֆիկ և թատերական նկարիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ (1960)։ ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ (1947)։ Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)։ Լենինյան (1965) և Ստալինյան մրցանակների (1941) դափնեկիր։
- Լուսիկ Սարյան (1893-1974), Մարտիրոս Սարյանի կինը։
- Ջիմ Թորոսյան (1926-2014), ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ (1972-1982)։ ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ (1988)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977)։
Գիտնականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երվանդ Լալայան (1864-1931), հնագետ, ազգագրագետ։
- Լեո (Առաքել Բաբախանյան) (1860-1932), պատմաբան, գրող, հրապարակախոս։ Երևանի համալսարանի պրոֆեսոր։
- Ցոլակ Խանզադյան (1886-1935), գրականագետ։ Երևանի համալսարանի պրոֆեսոր։
- Հակոբ Մանանդյան (1873-1952), պատմաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։ Հայկական ԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1935)։
- Տիգրան Մուշեղյան (1886-1935), ֆիզիոլոգ։
- Սահակ Լիսիցյան (1864-1934), ինժեներ, Երևանի համալսարանի պրոֆեսոր
Քաղաքական գործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Արզումանյան (1919-1976), պետական և կուսակցական գործիչ։ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ (1972-1976)։
- Կարեն Դեմիրճյան (1932-1999), պետական և կուսակցական գործիչ։ Հայկական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988)։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ (1999)։
- Անդրանիկ Մարգարյան (1951-2007), քաղաքական և պետական գործիչ։ Հայաստանի վարչապետ (2000-2007)։
Մարզիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Վարդանյան (1956-2018), աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն[4]։
- Ալբերտ Ազարյան (1929-2023), աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պետրոս Դուրյան
-
Էդուարդ Իսաբեկյան
-
Եղիշե Թադևոսյան
-
Գոհար Գասպարյան
-
Գրիգոր Արզումանյան
-
Հակոբ Մանանդյան
-
Համո Սահյան
-
Հովհաննես Շիրազ
-
Հրաչյա Ղափլանյան
-
Հրաչյա Ներսիսյան
-
Հրանտ Մաթևոսյան
-
Կարեն Դեմիրճյան
-
Կոմիտաս
-
Մարիամ Ասլամազյան
-
Մհեր Մկրտչյան
-
Վահրամ Փափազյան
-
Ավետիք Իսահակյան
-
Վահան Տերյան
-
Վարդան Աճեմյան և Արուս Ասրյան
-
Վիլյամ Սարոյան
-
Սիլվա Կապուտիկյան
-
Օհան Դուրյան
-
Սերգեյ Փարաջանով
-
Սերո Խանզադյան
-
Վահագն Դավթյան
-
Խորեն Աբրահամյան
-
Ալեքսանդր Շիրվանզադե
-
Սոս Սարգսյան
-
Մարտիրոս Սարյան
-
Օֆելյա Համբարձումյան
-
Կոնստանտին Օրբելյան
-
Գեղամ Գրիգորյան
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ 2,0 2,1 «yerevan.am | Պաշտոնական կայք | Զբոսայգիներ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Օֆելյա Համբարձումյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Յուրան երիտասարդ էր, իր գնալու ժամանակը չէր․ լեգենդար ծանրորդի վերջին հրաժեշտը».(չաշխատող հղում)
- ↑ «Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում». Սեպտեմբեր 07, 2023 12:51.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոմիտասի անվան պանթեոն կատեգորիայում։ |