Հովիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովիկ Արգամի Աբրահամյան
President of the National Assembly.jpg
Դրոշ
(13-րդ) ՀՀ Վարչապետ[1]
ապրիլի 13, 2014 - սեպտեմբերի 8, 2016
Նախորդող Տիգրան Սարգսյան
Հաջորդող Կարեն Կարապետյան
Դրոշ
(9-րդ) ՀՀ Ազգային ժողովի նախագահ
2012 - 2014
Նախորդող Սամվել Նիկոյան
Հաջորդող Գալուստ Սահակյան
2008 - 2011
 
Քաղաքացիություն՝ Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg ԽՍՀՄ
Կուսակցություն՝ ՀՀԿ
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 24, 1958 (60 տարեկան)
Ծննդավայր Մխչյան գյուղ,
Արարատի մարզ,
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ամուսին Ջուլիետա Աբրահամյան
 
Պարգևներ

Ribbon bar of medal "For Merit" 1.png «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Ribbon bar of Shirakatsi medal.jpg «Անանիա Շիրակացի» մեդալով

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Հովիկ Արգամի Աբրահամյան, (հունվարի 24, 1958, Մխչյան գյուղ, Արարատի մարզ), Հայաստանի Հանրապետության պետական և կուսակցական գործիչ[2], ՀՀ նախկին վարչապետ և ՀՀ ԱԺ նախկին նախագահ[2], նախկին պատգամավոր[2], Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդներից[2], խոշոր բիզնեսմեն և մեծահարուստ[3][4][5]։

Կրթությունն ու պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1984 թվականներին սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկում։

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Աբրահամյանը հայ հասարակության շրջանում հայտնի է «Մուկ» կամ «Մխչյանի մուկ» մականվամբ[6][7][8][9][5]։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերան սկսել է ՀՀ անկախության սկզբնական շրջանից, երբ 1995 թվականին ընտրվելցէ ՀՀ-ի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Արտաշատի քաղաքագլուխ։ 1998 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզի մարզապետ։ Հովիկ Աբրահամյանի Հանրապետական կուսակցության շարքերում ակտիվ կուսակցական գործունեությունը հնարավորություն է տարվել նրան կառավարության կազմում ընդգրկվելուն։

2000 թվականին նշանակվել է քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ Նախարարությունում կատարվող վերակառուցման պրոցեսներին, Հովիկ Աբրահամյանին հաջողվել է հետագա երկու տարիներին պահպանել իր նախարարական պաշտոնը։

Հովիկ Աբրահամյանը որպես նոր գերատեսչության ղեկավար ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության Խորհրդի կազմը։ Նրա լիազորությանն են տրվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական արգանների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։

2000-2008 թ.-ներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թ.-ներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ 2008 թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար[10]։ 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[11]։ 2005 թ.-ից մինչև օրս հանդիսանում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ։

2017 թ. Հունվարի 25 ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության շարքերը, բայց շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ[12][13]:

ՀՀ ԱԺ նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ[2]:

ՀՀ վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։ Հրաժարական է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստի ժամանակ[14]։

Բիզնես գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր բիզնեսմեններից։ Նրա և նրա ընտանիքի կարողությունը տարբեր ժամանակներում գնահատվել է տարբեր կերպ։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ Հայաստանում պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու տարիներին նա բիզնես ոլորտի բազմաթիվ ճյուղերում ունեցել է իր հսկայական մասնաբաժինը։ Այդպիսի ոլորտներից են բենզա-գազալցակայանների շահագործումը, պահածոների, գինու, կոնյակի արտադրությունը, հողատարածքների տնօրինումն ու հողագործությունը[3], հանքերի, ձկնաբուծարանների[4][15], սուպերմարկետների և հյուրանոցային համալիրներ տնօրինում, թանկարժեք իրերի և աքսեսուարների վաճառք, հանքարդյունաբերության[4], շինանյութերի և քարերի արտադրություն, ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունների տնօրինում, անշարժ գույքի վարձակալություն և այլն[5]։

Հ․Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ նախկին վարչապետը վաճառում է Հայաստանում գտնվող իր բիզնեսը[16]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա և յոթ թոռ[17]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012)[18]։
  • Անանիա Շիրակացու մեդալով,
  • ՀՀ վարչապետի հուշամեդալով,
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով,
  • Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով,
  • Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով,
  • միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար՝ ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով,
  • «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով։
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Արտաշատի քաղաքապետ
Հովիկ Աբրահամյան

1996 թ. - 1998 թ.
Հաջորդող
Վարդգես Հովակիմյան


Նախորդող
Դավիթ Զադոյան
ՀՀ Արարատի մարզպետ
Հովիկ Աբրահամյան

1998 թ. - 2000 թ.
Հաջորդող
Ալիկ Սարգսյան


Նախորդող
Լեոնիդ Հակոբյան
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
Հովիկ Աբրահամյան

2000 թ.- 2001 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար


Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հովիկ Աբրահամյան

2001 թ.- 2002 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար


Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար, Դավիթ Զադոյանը որպես արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Հովիկ Աբրահամյան

31 հունվարի 2002 թ.- 2005 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար


Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հովիկ Աբրահամյան

2005 թ.- 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
Արմեն Գևորգյան


Նախորդող
պաշտոնը վերականգնվել է
ՀՀ փոխվարչապետ
Հովիկ Աբրահամյան

2007 թ.- 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
Արմեն Գևորգյան


Նախորդող
Արմեն Գևորգյան
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
Հովիկ Աբրահամյան

21 ապրիլի 2008 թ. - 5 սեպտեմբերի 2008 թ.
Հաջորդող
Կարեն Սարգսի Կարապետյան


Նախորդող
Տիգրան Թորոսյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Հովիկ Աբրահամյան

29 սեպտեմբերի 2008 թ. - 21 նոյեմբերի 2011 թ.
Հաջորդող
Սամվել Նիկոյան


Նախորդող
Սամվել Նիկոյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Հովիկ Աբրահամյան

31 մայիսի 2012 թ. - 13 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Գալուստ Սահակյան


Նախորդող
Տիգրան Սարգսյան
ՀՀ Վարչապետ
Հովիկ Աբրահամյան

13 ապրիլի 2014 թ. - 8 սեպտեմբերի 2016 թ.
Հաջորդող
Կարեն Կարապետյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնական կայք
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՀՀԿ կուսակցության պատմությունը կուսակցության պաշտոնական էջում։
  3. 3,0 3,1 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի։ Հետք․ամ
  4. 4,0 4,1 4,2 Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-2։ Հետք․ամ
  5. 5,0 5,1 5,2 Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-3 Հետք․ամ
  6. Ինչու մուկ. պատմում են մխչյանցիները, առաջին․ամ։
  7. WikiLeaks. Հովիկ Աբրահամյանի՝ (Մուկ) «սուպերնախարարություն» գլխավորելու հնարավորության մասին, լրագիր․ամ։
  8. Կարեն Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանին և հարցրել՝ «ի՞նչ կա մուկ», առառատնյուվս․ամ։
  9. Չասացին Մուկ, բայց դաժան հարված հասցրին Հովիկ Աբրահամյանին, լրագիր․ամ։
  10. Հ. Աբրահամյանի Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին
  11. Հ. Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին
  12. «Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-25 
  13. «Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-01-25 
  14. «Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց»։ www.tert.am։ Վերցված է 2016-09-08 
  15. Բնապահպանական աղե՞տ, թե՞ կոալիցիոն ձկնաբուծություն։ Հետք․ամ
  16. Հովիկ Աբրահամյանը վաճառում է, Ալեքսանյանը՝ գնո՞ւմ։ հրապարակ․ամ
  17. Ընտանիք
  18. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են