Լեոնիդ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Հակոբյան
հայ․՝ Լեոնիդ Հակոբյան
Ծնվել էհունիսի 5, 1935(1935-06-05)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 6, 2002(2002-02-06) (66 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունFinance University under the Government of the Russian Federation
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1984), պրոֆեսոր (1990) և ակադեմիկոս (2000)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Լեոնիդ Սամսոնի Հակոբյան (հունիսի 5, 1935(1935-06-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2002(2002-02-06), Երևան, Հայաստան), տնտեսագետ, պետական-քաղաքական գործիչ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1990), ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1996)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2000)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ֆինանսական (1957), իրավաբանական (1958), մեքենաշինական (1964) ինստիտուտները, ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր ժողտնտեսության ակադեմիան (1981)։ 1976-1977 թվականներին՝ ՀԽՍՀ առևտրի փոխնախարար, 1977-1979 թվականներին՝ առաջին փոխնախարար։ 1981-1982 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ բաժնի վարիչի տեղակալ, 1983-1986 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ առևտրի և կենցաղսպասարկման բաժնի վարիչ, 1987-1988 թվականներին՝ Հայկոոպի վարչության նախագահ, 1988-1990 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ աղետի գոտու շինարարական վերականգնողական աշխատանքները համակարգող բաժնի վարիչ, 1991 թվականին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, երկրորդ քարտուղար, 1992-1996 թվականներին՝ ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 1997 թվականից՝ նույնի բյուջետային վերահսկողական և «Արևելք-Արևմուտք» հանձնաժողովների անդամ (Սանկտ Պետերբուրգ)։ 1985 թվականից՝ ՀԿԿ ԿԿ անդամ, 1991 թվականից՝ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ, 1999 թվականից՝ ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ ՀԽՍՀ ԳԽ (1980-1990), ՀՀ ԳԽ (1990-1995), ՀՀ ԱԺ (1995-1999 և 1999 թվականից) պատգմավոր, 1999 թվականից՝ ՀԿԿ պատգամավորական խմբակցության ղեկավար[2]։ Աշխատանքները վերաբերում են աշխատանքի մեքենայացման և արդյունաբերության մեջ բանվորական կազմի ֆունկցիոնալ կառուցվածքի ու դրա կատարելագործման, բարձր տեխնոլոգիաների պաշտպանության խնդիրներին։

2000 թ. եղել է ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության նախարար։

2000 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ակադեմիա ՀՀ գիտությունների ազգային։ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2018-03-30 
  2. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2018-03-30 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png