Հայաստանի Ազգային ժողով
| Հայաստանի Ազգային ժողով Հայաստանի Ազգային ժողով | |
|---|---|
| Տեսակ | |
| Տեսակ | միապալատ խորհրդարան |
| Պատմություն | |
| Հիմնադրված | օգոստոսի 1, 1918 |
| Հայաստանի Ազգային ժողովի նախագահ | Ալեն Սիմոնյան |
| Ղեկավարում | |
| Ալեն Սիմոնյան, Քաղաքացիական պայմանագիր սկսած 2021 թվականի օգոստոսի 2-ից | |
| Կազմը | |
| Նստատեղեր | 107 |
| Քաղաքական խմբավորումներ | Կառավարություն (71)
Ընդդիմություն (36)
|
| Ընտրություններ | |
| ընտրակարգ | 4 տեղեր՝ ազգային փոքրամասնություններին |
| վերջին ընտրություններ | Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021) |
| Հանդիպումների վայր | |
| Հայաստան, Երևան 0095, Բաղրամյան 19 | |
| parliament.am | |
|
|
|---|
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին։
Համառոտ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
- 1919 թվականի մայիսի 27-ի համար 1427 գրությամբ Հայաստանի Հանրապետության Մինիստր-Նախագահ Ա․Խատիսյանը արևմտահայությանն է հատկացնում 12 տեղ խորհրդարանում։ Այսպիսով երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը պաշտոնապես կազմված էր արևելայության և արևմտահայության ներկայացուցիչներից[1]։
- 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։
- 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
- 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։
- 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը։
- 1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։
Ազգային ժողովն ըստ գումարումների
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին գումարման խորհրդարան (1995)
[խմբագրել | խմբագրել կոդը]190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով[2]։
| Կուսակցություն, խմբակցություն | Քվեներ |
|---|---|
| «Հանրապետություն» միավորում (ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ) | 43.9% (88 պատգամավոր) |
| Շամիրամ | 17․4% (8 պատգամավոր) |
| ՀԿԿ | 12.4% (6 պատգամավոր) |
| ԱԺՄ | (7,7% (3 պատգամավոր) |
| ԱԻՄ | 5.7% (3 պատգամավոր) |
| ՀԼԴՄ | 2․6% (1 պատգամավոր) |
| ՀՅԴ | 1 պատգամավոր |
| Անկախներ | 72 պատգամավոր |
Երկրորդ գումարման խորհրդարան (1999)
[խմբագրել | խմբագրել կոդը]131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով[2]։
| Կուսակցություն, խմբակցություն | Քվեներ |
|---|---|
| «Միասնություն» դաշինք (ՀՀԿ, ՀԺԿ) | (41,3%, 62 պատգամավոր) |
| ՀԿԿ | (12%, 10 պատգամավոր) |
| «Իրավունք և միաբանություն» խմբակցություն («Ազգային միասնություն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան») | (7,96 %, 7 պատգամավոր) |
| ՀՅԴ | (7,84 %, 8 պատգամավոր) |
| Օրինաց Երկիր | (5,28 %, 6 պատգամավոր) |
| ԱԺՄ | (5,17 %, 6 պատգամավոր) |
| Անկուսակցականներ | (32 պատգամավոր) |
Երրորդ գումարման խորհրդարան (2003)
[խմբագրել | խմբագրել կոդը]131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։
| Կուսակցություն, խմբակցություն | Քվեներ |
|---|---|
| Հայաստանի հանրապետական կուսակցություն | (23,66 %, 23 պատգամավոր) |
| Օրինաց Երկիր | (12,60 %, 12 պատգամավոր) |
| ՀՅԴ | (11,45 %, 11 պատգամավոր) |
| «Արդարություն» խմբակցություն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն[3]) | (13,71 %, 14 պատգամավոր) |
| «Ազգային միաբանություն» կուսակցություն | (8,91 %, 9 պատգամավոր) |
| Միավորված աշխատանքային կուսակցություն | (5,67 %, 6 պատգամավոր) |
| «Ժողովրդական պատգամավոր» | (պատգամավորական խումբ) |
Չորրորդ գումարման խորհրդարան (2007)
[խմբագրել | խմբագրել կոդը]131 պատգամավոր, որոնցից 41֊ն ընտրվել է մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրությունների արդյուքնով 131 պատգամավորական մանդատներից 65 տեղ ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8 տեղ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցությունը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրված), անկախ պատգամավորները՝ 10 տեղ[4]։
2011 թվականի հունիսի 10-ի տվյալներով խորհրդարանում գործում էին հետևյալ խմբակցությունները՝
| Կուսակցություն | Քվեներ |
|---|---|
| Հայաստանի հանրապետական կուսակցություն | 63 պատգամավոր |
| «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն | 26 պատգամավոր |
| «ՀՅԴ» | 16 պատգամավոր |
| «Օրինաց երկիր» կուսակցություն | 8 պատգամավոր |
| «Ժառանգություն» կուսակցություն | 7 պատգամավոր |
| Բոլոր խմբակցություններն ու խմբերը | 11 պատգամավոր |
Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար։ Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու[2]։
Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62,33 %-ը։ Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2,594 միլիոն ընտրող[5]։
| Կուսակցություն | Քվեներ |
|---|---|
| Հայաստանի հանրապետական կուսակցություն | 69 |
| «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն | 37 |
| «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք | 7 |
| «Օրինաց Երկիր» կուսակցություն | 6 |
| ՀՅԴ | 5 |
| «Ժառանգություն» կուսակցություն | 5 |
| Անկախ պատգամավորներ | 2 |
Վեցերորդ գումարման խորհրդարան (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն[6][7]։
Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով[8]։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Ազգային Ժողովի վեցերորդ գումարման Ազգային Ժողովը կունենա հետևյալ տեսքը՝
| Կուսակցություն | Մանդատներ | Մանդատներ
29.05.2018-ից |
|---|---|---|
| Հայաստանի հանրապետական կուսակցություն | 58 | 11 |
| «Ծառուկյան» դաշինք | 31 | 31 |
| «Ելք» դաշինք | 9 | 9 |
| ՀՅԴ | 7 | 7 |
| Ֆրակցիայից դուրս եկած | 0 | 47 |
Վերջին ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կուսակցություն / դաշինք | Ձայներ | % | Մանդատներ | +/– | |
|---|---|---|---|---|---|
| Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 688,761 | 53.95 | 71 | -17 | |
| Հայաստան դաշինք | 269,481 | 21.11 | 29 | Նոր | |
| Պատիվ ունեմ դաշինք | 66,650 | 5.22 | 7 | Նոր | |
| Աղբյուր ՀԸՀ Արխիվացված 2018-12-10 Wayback Machine | |||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ժողովածու Արևմտհան Հայաստանի արխիվային փաստաթղթերի 2011-2017 թ․թ․ Երևան 2017թ․,«Շուշի» հիմնադրամ հրատարակություն, ISBN 978-9939-9084-8-9
- ↑ 2,0 2,1 2,2 «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «National Assembly of Armenia». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Trend - новости Азербайджана, Грузии, Казахстана, Туркменистана, Узбекистана, Ирана, Турции». news.trendaz.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Դաշինքների ու կուսակցությունների կարգախոսները». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Yerevan.Today | Ընտրապայքարի հայտ է ներկայացնում 9 քաղաքական ուժ». Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ 105 պատգամավոր՝ մեկ վայրում. վաղը նրանք կստանան մանդատները
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||
| ||||||||||||||
| ||||||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի Ազգային ժողով կատեգորիայում։ |
