Նարեկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Սարգսյան
Ծնվել էհունվարի 1, 1959(1959-01-01) (65 տարեկան)
ԾննդավայրՋերմուկ, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1980)
Պարգևներ

Նարեկ Ալբերտի Սարգսյան (հունվարի 1, 1959(1959-01-01), Ջերմուկ, Հայաստան), հայ ճարտարապետ։ Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ[1]։ ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքաշինության նախարար (2014-2016), ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ (2016, հոկտեմբերի 11-2018)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Սարգսյանը ծնվել է 1959 թվականին Ջերմուկում։ 1965-1975 թվականներին սովորել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Ջերմուկի երաժշտական դպրոցը։ 1975-1980 թվականներին սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում։ 1992-1993 թվականներին Մարսելում անցել է վերապատրաստման կուրսեր «Հակասեյսմիկ Ճարտարապետություն» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1979 թթ. - աշխատել է ԵրՊԻ Գիտահետազոտական բաժանմունքում։
  • 1980-1983 թթ. - ԵրՊԻ Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի /ԱՔՇ/ ճարտարապետության ամբիոնի դասախոս։
  • 1983-1986 թթ. - Մոսկվայի Բնակելի շենքերի կենտրոնական գիտանախագծային ինստիտուտի ստացիոնար ուսուցման ասպիրանտ։
  • 1987-1993 թթ. - ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնի դասախոս, 1989-ից՝ դոցենտի պաշտոնակատար։
  • 1991-1993 թթ. - ԵրՃՇԻ ճարտարապետության ‎ֆակուլտետի դեկանի տեղակալ՝ գիտանախագծային հարցերով։
  • 1993-1999 թթ. - ԵրՃՇԻ ճարտարապետության ‎ֆակուլտետի դեկան։
  • 1996-1998 թթ. - ՀՀ ճարտարապետների միության փոխնախագահ (հասարակական հիմունքներով)։
  • 1998-1999 թթ. - ՀՀ վարչապետի խորհրդական՝ քաղաքաշինության հարցերով (համատեղությամբ)։
  • 1999-2004 թթ. - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, քաղաքապետի տեղակալ։
  • 2004 թ. հունիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալ-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից[3]։
  • 2004-2008 թթ. - «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի ստեղծագործական ղեկավար։
  • 2008 թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ՝ վերապահելով գլխավոր ճարտարապետի լիազորությունը[4]։
  • 2011 թ. մայիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5]։
  • 2011-2013 թթ. - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ[6]։
  • 2013 թ. օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ[7]։
  • 2014 թ. ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[8]։
  • 2014 թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար[9]։
  • ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 11-ի որոշումով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում։

Ստեղծագործական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հուշարձան Վայք քաղաքի մուտքի մատույցում։ Երևան 1989 թ.
  • 900 տեղով ֆրանսիական դպրոց Գյումրի քաղաքում) Նախագծի գլխավոր ճարտարապետ)։ Համահեղինակներ Կ. Ռաշիդյանց (Հայաստան), Սարգսյան Է., Չեփիչյան Ժ. Ֆ. (Ֆրանսիա)։ ԺԻԻԱ, Մարսել - Երևան 1993-97 թթ.:
  • Իտալիայի դեսպանատուն Հայաստանում։ Համահեղինակ` Գ. Հովհաննիսյան, ք. Երևան, Իտալական փող. 2002 - 2003 թթ.:
  • Տերյան 66 - Բնակելի համալիր, (Տերյան և Իսահակյան փողոցների անկյունում) ք. Երևան - 2005 թ.: (HSBC բանկի կենտրոնական գրասենյակ)
  • Պրոֆեսոր Լիա Քամալյանի հուշատախտակ - Թումանյան 11, Երևան - 2006 թ.:
  • Արամ Պետրոսյանի հուշաքար Սևանի շրջանում - 2007 թ.:
  • Բնակելի և հասարակական շենքեր, Հյուսիսային պողոտա, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ, ք. Երևան, 2004 - 2006 թթ.:
  • Բնակելի և հասարակական շենքեր,Հյուսիսային պողոտա (Երևան) Յակուբյան - Սահակյան, ք. Երևան, 2005 թթ.:
  • Բնակելի և առևտրահասարակական համալիր, Հյուսիսային պողոտա, «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ, ք. Երևան, 2005 - 2007 թթ.:
  • Բնակելի և հասարակական շենքեր, Հյուսիսային պողոտա (Երևան)«Պրոգրես Արմենիա» ՍՊԸ և «Մակարեդ» ՍՊԸ։ Համահեղինակ Աշ. Ալեքսանյան, ք. Երևան, 2005 -2006 թթ։
  • Հյուսիսային պողոտա (Երևան)ի հետիոտն մասի և ավտոկայանատեղիների նախագիծ - 2006 թ.: Համահեղինակ` Աշ. Ալեքսանյան
  • Բնակելի և հասարակական շենքերի համալիր, Բյուզանդ - Տերյան - Ամիրյան փողոց, «Գրիար» ՓԲԸ, ք. Երևան, 2004 - 2006 թթ.:
  • Բազմաբնակարան բնակելի համալիր Բուզանդ 31 - Եզնիկ Կողբացի 25, «Ա» մասնաշենք, «Մակարեդ» ՓԲԸ, Երևան – 2008 թ.:
  • «Ազնավուր» կենտրոն, «ԾԻԳ» ՊՈԱԿ, ք. Երևան, 2007 - 2009 թթ.:
  • ՀՀ ԳԱ Ակադեմիայի կցակառույց-մասնաշենք Բաղրամյան պողոտա 24ա, «ՀՀ ԳԱԱ», ք. Երևան 2007 թ.:
  • Հյուրանոց (60 տեղանոց) - Սարյան փող, Երևան 2007 թ. /շինարարությունը 2010 - 2012 թթ./:
  • Չորս բազմահարկ բնակելի աշտարակների համալիր «Երևան Բերդ» Գինու գործարանին հարող տարածքում, Հրազդան գետի ափին - 2007 թ.:
  • Բազմասեկցիոն բնակելի և առևտրահասարակական համալիր Անտառային 160/5, «Կասկադ», «Ալ Համռա Ռիել Իսթեյթ» ՍՊԸ, ք. Երևան 2008 թ.:
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր Դավիթաշենում, Սասնա ծռեր 2, «Ռենշին ՍՊԸ», ք. Երևան - 2008 թ.:
  • Բազմասեկցիոն բնակելի շենքերի համալիր, Բյուզանդ փողոց 89-95, «Ռենշին ՍՊԸ», ք. Երևան 2008 թ.:
  • 70 համարով հյուրանոցային համալիր, SPA կենտրոնով, «ՋերՍան» ՍՊԸ, ք. Ջերմուկ, 2007 - 2009 թթ.:
  • ՀՀ նախագահի նստավայրի նորակառույց մասնաշենք, Բաղրամյան 26 (համահեղինակ Ա. Վարդանյան), ք. Երևան 2009 թ.:
  • Սևանի թերակղզու Պետական ամառանոցում ընդունելությունների տուն, «Տաշիր բարեգործական հիմնադրամ» ՀԿ 2009 թ.:
  • Հայ ընդհանուր Բարեգործական Միության կենտրոնական գրասենյակ (համահեղինակ` Արիս Ադամյան, Ֆրանսիա), 2008 - 2009 թթ։
  • Բազմաֆունկցիոնալ շենք Մելիք-Ադամյան - Գլխավոր պողոտա, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ, ք. Երևան, 2010 թ.:
  • Հայաստանի հանրապետական կուսակցության նոր մասնաշենքի և համալիրի վերակառուցում, Երևան 2009 - 2010 թթ.:
  • Վազգեն Սարգսյան փողոցի N3 հասցեում Կառավարական վարչական շենքերի համալիր, Երևան 2012 թ.:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
  • Երիտասարդ ճարտարապետների գիտական աշխատանքների II համամիութենական ստուգատեսի դափնեկիր, Մոսկվա
  • Ջերմուկ քաղաքի պատվավոր քաղաքացի, 2002
  • ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, 2003
  • Միջազգային ճարտարապետության ակադեմիայի իսկական և Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիայի օտարերկրյա անդամ
  • Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար առաջին և երկրորդ աստիճանի Ազգային շքանշանների ասպետ, 2002[10]
  • Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի մեդալ
  • Միջազգային ինժեներական Ակադեմիայի մեդալ
  • ԵրՃՇՊ համալսարանի մեդալ
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2004
  • «Ֆրիտրյոֆ Նանսենի» մեդալ, 2007
  • ՀՀ վաստակավոր ճարտարապետ, 2007
  • ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ, 2010
  • ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ, 2011
  • Միջազգային Ճարտարագիտական ակադեմիայի «Ճարտարագիտության փառքի» շքանշան, Մոսկվա, 2013
  • Ռուսաստանի վաստակավոր ճարտարագետ, 2014
  • Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ (2015)[11]
  • Անանիա Շիրակացու մեդալ (2015)[12]
  • Ռուսաստանի ճարտարագիտության ակադեմիայի ոսկե կրծքանշան, 2015
  • «Զոդչեստվո-2016» միջազգային փառատոնի մրցանակի` «Լավագույն արտասահմանյան կառույց» անվանակարգում
  • Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 2016

Հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ։ Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, նախագծերի և գիտական աշխատությունների հեղինակ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, 2009
  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, 2010
  • Ուկրաինաի Ճարտարագիտական ակադեմիայի իսկական (օտարերկրյա) անդամ, 2013
  • Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիայի իսկական (օտարերկրյա) անդամ, 2014

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  2. LLC, AV Technologies. «Կոմիտեի նախագահի կենսագրություն - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե». www.minurban.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  3. Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ
  4. Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇ ՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  7. Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. «Ն. Սարգսյանը պարգևատրվեց Ֆրանսիայի Արժանիքի համար երկրորդ աստիճանի ազգային շքանշանով». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. Ն. Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Համլետ Խաչատրյան
Երևանի գլխավոր ճարտարապետ
Նարեկ Սարգսյան

1999-2004
Հաջորդող
Սամվել Դանիելյան
Նախորդող
Միքայել Հասրաթյան
Երևանի գլխավոր ճարտարապետ
Նարեկ Սարգսյան

2011-2013
Հաջորդող
Տիգրան Բարսեղյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ
Նարեկ Սարգսյան

7 օգոստոսի 2013-23 ապրիլի 2014
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Սամվել Թադևոսյան
ՀՀ Քաղաքաշինության նախարար
Նարեկ Սարգսյան

23 ապրիլի 2014-
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է