Տիգրան Բարսեղյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տիգրան Բարսեղյան (այլ կիրառումներ)
Տիգրան Բարսեղյան (ճարտարապետ)
Tigran Barseghyan.jpg
Ծնվել էօգոստոսի 2, 1955(1955-08-02) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Tigran Barseghyan Վիքիպահեստում

Տիգրան Սերյոժայի Բարսեղյան (օգոստոսի 2, 1955(1955-08-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1985), ԵՊՃՇՀ պրոֆեսոր։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2015)[1]։ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քանդակագործ Տիգրան Արզումանյանը և նկարիչ Հաղթանակ Շահումյանը

1977 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1977-1980 թվականներին «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետ, ավագ ճարտարապետ։

1984 թվականին՝ Մոսկվայի ուսումնական շենքերի ԿԳՀՆ ինստիտուտի ասպիրանտ-գիտաշխատող։

1986 թվականին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ (2013)։

1993-95 թվականներին ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության փոխնախագահ, 1995-2003 թվականներին՝ քաղաքաշինության նախարարության ճարտարապետական վարչության պետ, 2003 թվականից՝ ԵՊՃՇՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան։

2011 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտի օդանավակայանի համալիրի նախագծի իրականացման համար պարգևատրվել է «Հայաստան Արցախ-ինժեներական համագործակցություն» ոսկե մեդալով[2]։

2013 թվականին նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Բարսեղյանի նախագծերով կառուցվել են՝

Մասնակցել է Ստեփանակերտի օդանավակայանի ուղևորային համալիրի նախագծմանը, Շուշի քաղաքի ազատագրման 15 ամյակին նվիրված հուշակոթողի նախագծին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձան-կոթողի նախագծին, Լևոն Մադոյանին, Վաչե Հովսեփյանին և Ջիվան Գասպարյանին նվիրված հուշարձանախմբի նախագծին և այլ աշխատանքների[4]: Կազմել է ՀՀ զբոսաշրջային գոտիների սխեմաներ։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի քաղաքների հասարակական կենտրոնների ձևավորման խնդիրներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]