Մարկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Մարկ Գրիգորյան
Մարկ Գրիգորյան.jpg
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 12), 1900
ԾննդավայրՆոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 10, 1978(1978-01-10) (77 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
Mark Grigorian Վիքիպահեստում

Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (ապրիլի 29, 1900, Նոր Նախիջևան - հունվարի 10, 1978, Երևան), հայ ճարտարապետ, Մատենադարանի շենքի հեղինակը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թ.)։ ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար, 1951 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1922 թվականներին սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։ Ալեքսանդր Թամանյանի հետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ 1959-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[2][3][4]:

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Գրիգորյանի հուշատախտակը Երևանում։
  • Դերասանների բնակելի շենքը՝ Մաշտոցի պ.48
  • Բնակելի շենքեր՝ Տերյան փ. 62, Աբովյան փ. 31, Բաղրամյան պ..20
  • Մատենադարանի շենքը՝ Մաշտոցի պ.53
  • «Արմենիա» հյուրանոցի շենքը՝ Հանրապետության հրապարակ (համահեղինակ՝ է. Սարապյան)
  • Միությունների շենքը՝ Հանրապետության հրապարակ
  • ՀՀ Ազգային ժողովի շենքը, ցանկապատը՝ Բաղրամյան պ.19
  • Մարգարյանի անվ. ծննդատան շենքը՝ Մաշտոցի պ.22
  • Մանկական հիվանդանոցի շենքը՝ Աբովյան փ 58
  • ՀՀ Նախագահի նստավայր՝ Բաղրամյան պ.26
  • Աճառյանի անվ, թ.72 դպրոցի շենքը՝ Մ. Հերացու փող. 2ա
  • Սոս Սարգսյանի թատրոնի շենքը՝ Ամիրյան փ. 26
  • «Արմենիա» առողջարանը՝ Աբխազիա, ք. Գագրա
  • Քանաքեռ ՀԷԿ-ի շենքը
  • Խաչատուր Աբովյանի հուշարձանը՝ Քանաքեռ 2-րդ փ. 4

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1940 թ.
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար), 1951 թ.
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968 թ.
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (Երևանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի համար), 1970 թ.
  • Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի
  • Լենինի շքանշան
  • Պատվո շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григорян Марк Владимирович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխավոր խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005:
  3. Григорян Марк Владимирович (Тер-Григорян Маркос Вардересович)
  4. Григорян Марк Владимирович