Սոս Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Սոս Սարգսյան
Sos Sargsyan.jpg
Ծնվել էհոկտեմբերի 24, 1929(1929-10-24)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանավան, ՀԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 26, 2013(2013-09-26) (83 տարեկանում)
Մահվան վայրՀայաստան Երևան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնԱռաքելական
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1954-2013
Ընտրանի«Եռանկյունի»
«Մենք ենք, մեր սարերը»
«Նահապետ»
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և «Պատվո նշան» շքանշան
IMDbID 0765316

Սոս Արտաշեսի Սարգսյան (հոկտեմբերի 24, 1929, Ստեփանավան - սեպտեմբերի 26, 2013, Երևան), թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991 թ. նա թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան՝ թեկնածուն։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից[1]։

ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը[2]։

Սոս Սարգսյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Սոս Սարգսյանի հուշատախտակը Երևանի Տերյան փողոցում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չորուկ ճյուղեր, Երևան, 1991, 45 էջ:
  • Վարագույրից այս կողմ (հոդվածներ, ակնարկներ, պատմվածքներ, մանրապատումներ), Երևան, 1991, 352 էջ։
  • Ընդհատում (վիպակ), Երևան, 2000, 180 էջ։
  • Մենք ու մերոնք... (հիշողություններ), Երևան, 2001, 232 էջ։
  • Լակոտը, Երևան, 2010, 200 էջ:
  • Կանչ (հիշողություններ, մտորումներ, հարցազրույցներ), Երևան, 2010, 540 էջ:
  • Պատառոտված ժամանակ (վիպակ), Երևան, 2011, 248 էջ:
  • Լակոտը (նորավեպ), 2-րդ հրտ., Երևան, 2012, 120 էջ:
  • Ոտնամաններս, Երևան, 2013, 32 էջ:
  • Կանչ (հիշողություններ, մտորումներ, հարցազրույցներ), Երևան, 2016, 526 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]