Պատանի հանդիսատեսի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
Պատանի հանդիսատեսի թատրոն.jpg
Տեսակ թատրոն
Ռեժիսորներ Տ. Շամիրխանյան, Հ. Երանոսյան, Հ. Ղափլանյան, Ե. Ղազանչյան, Հ. Ղազանչյան
Հիմնադիրներ Տիգրան Շամիրխանյան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրը Երևան, ՀՀ
Հիմնադրման ամսաթիվ 1929 թ.
Կայք

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, թատրոն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը բացվել է 1929 թվականի նոյեմբերի 29-ին Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Արմեն Գուլակյանը և Տիգրան Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Առաջին թատերաշրջանի ընթացքում թատրոնը բեմադրում է 70 ներկայացում։

1958 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված փառատոններից մեկին և արժանանում մրցանակի։ 1961 և 1968 թվականներին Երևանում և Բաքվում կրկին մասնակցում է փառատոնների և հաջողություն ունենում։ 1980 թվականին թատրոնը ստանում է կառավարական պարգև, երբ նշվում էր թատրոնի 50-ամյակը։

1980-1984 և 1986-1988 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Երվանդ Ղազանչյանը, իսկ 1997 թվականին՝ Հակոբ Ղազանչյանը։[1]

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրված ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մերսեդես» պիես, 2015

Մրցանակներ ստացած ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արծաթյա նավակ», «Նամակներ պատանեկության կայարաններից» (Կոստրոմա, 1997 թ, գլխավոր մրցանակ)
  • «Բեմը խաչմերուկում», «Անտիգոնե» (Պլովդիվ, 1997 թ)
  • «Սկիզբը», «Անտիգոնե» (Մոսկվա, 1998 թ)
  • «Կիև տրավնևի», «Համլետ» (Կիև, 2000 թ)
  • «Բոսպորյան խաղեր», «Անտիգոնե» (Կերչ, 2000 թ, գլխավոր մրցանակ)
  • «Ոսկե Առյուծ», «Քաջ Նազար» (Լվով, 2000 թ)
  • «Բոսպորյան խաղեր», «Ամպեր» (Կերչ, 2001 թ, գլխավոր մրցանակ)
  • «Ամպեր» (Մոսկվայի «Ա.Պ. Չեխովի անվ միջ. թատերական փառատոն», 2003 թ)
  • «Անտիգոնե» (Իրանի «Ֆաջր միջազգային թատերական փառատոն», 2005 թ)
  • «Ամպեր» (Կիպրոսի «Անտիկ դրամայի միջ. թատերական փառատոն», 2005 թ)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր Ավագյան, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1973, 219 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]