Հովիկ Մուսայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովիկ Մուսայելյան
Ծնվել է հունիսի 3, 1958(1958-06-03) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Պարգևներ Անանիա Շիրակացու մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ
Կայք hovikmusayelyan.com

Հովիկ Զավենի Մուսայելյան (հունիսի 3, 1958(1958-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Զավենի Մուսայելյանը ծնվել է 1958 թվականի հունիսի 3-ին Երևանում։ Մինչև 1972 թվականը սովորել է Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում։ 1975 թվականին ավարտել է ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1980 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։ 1984-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Բուդնիկովի անվան շինարարական նյութերի և կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2008 թվականին ԱՄՆՍտենֆորդի համալսարանում անցել է բիզնեսի բարձրագույն կառավարման դասընթացներ[1][2][3]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից աշխատել է Էջմիածնի տնաշինական կոմբինատում՝ որպես ավագ ինժեներ, բաժնի պետ, ապա կոմբինատի արտադրության պետ: 1988-1989 թվականներին եղել է «Էջմիածինշին» տրեստի հատուկ էքսպերիմենտալ բյուրոյի պետ: 1989-1992 թվականներին զբաղվել է մասնավոր բիզնեսով: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի օգնական, արտաքին կապերի գլխավոր մասնագետ: 1996-1997 թվակններին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ: 1998-2003 թվակններին՝ «Լեդա Սիսթեմս» ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն: 2004 թվականից առ այսօր «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրենն է: 2019 թվականի հունվարի 23-ին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ[1][2][3]:

Գիտական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 2011 թվականին արժանացել է Հայաստանի Եվրոպական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման։

Հանրային գործունեություն և Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի հանձնաժողովի նախագահ,
  • ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող,
  • Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ,
  • Երևանի քաղաքապետարանի «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովի նախագահ,
  • Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ,
  • Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամ,
  • «Հայ Թեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ,
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայի հասարակական խորհրդի անդամ,
  • Հայաստանի և Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիաների անդամ,
  • Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Հանրային խորհրդի անդամ,
  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ,
  • ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականին ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
  • 2008 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալով:
  • 2008 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով:
  • 2008 թվականին՝ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից «Մերկուրի» մրցանակով:
  • 2009 թվականին՝ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով:
  • 2009 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով:
  • 2011 թվականին՝ Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակի հուշամեդալով:
  • 2012 թվականին՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի Երախտագիտության շարք անվանակարգով՝ «Ֆրիտյօֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով:
  • 2012 թվականին՝ Հայաստանի գործարարների միության ոսկե մեդալով:
  • 2012 թվականին՝ Եվրոպական ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի ոսկե մեդալով:
  • 2013 թվականին՝ Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ ունեցած ավանդի համար՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով:
  • 2014 թվականին՝ Մանկավարժական համալսարանի ոսկե մեդալով:
  • 2014 թվականին՝ ՀՀ անկախության 23-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Երախտագիտություն մեդալով:
  • 2015 թվականին՝ Արցախի համալսարանի ոսկե մեդալով:
  • 2017 թվականին՝ Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ոսկե հուշանշանով:

Շուրջ 23 գիտական աշխատանքների և մեկ գյուտի հեղինակ է։

Ամուսնացած է ունի 2 որդի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հովիկ Զավենի Մուսայելյան -»։ npua.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-14 
  2. 2,0 2,1 2,2 «Հովիկ Մուսայելյան -»։ epua.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-14 
  3. 3,0 3,1 3,2 «Հովիկ Մուսայելյան -»։ hovikmusayelyan.com (հայերեն)։ Վերցված է 2019-03-14