Մարտին Վարդազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Մարտին Վարդազարյան | |
---|---|
Ծնվել է | 1938 թ. ապրիլի 4 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | Ջազ |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ |
Գործունեություն | 1956–ներկա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան |
Մարտին Ցոլակի Վարդազարյան (1938, ապրիլի 4, Երևան), հայ ջազային երաժիշտ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2011), պրոֆեսոր։ Երաժշտություն է գրել ավելի քան 100 թատերական պիեսների համար, 5 մյուզիքլի և 40 ֆիլմի երաժշտության հեղինակ է[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ Ցոլակ Վարդազարյանը եղել է հայկական ջազի հիմնադիրներից։ 1956-1958 թթ. աշխատել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար: 1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, և 1970 թվականին՝ կոմպոզիտորական բաժինը։ 1956-1960 թվականներին նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում։ 1961-1963 թթ. ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևւավորել «Երևան նախագծին» և Պետական համալսարանին առընթեր։ 1966-1972 թվականներին զբաղեցրել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 1971-1974 թթ. դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։ 1994 թվականից «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության անդամ է։ Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում[3] 2009 թվականիցն ընտրվել, 2013 թվականին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով[4]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1990)
- ՀՀ ժողովրդական արտիստ (2011)[5]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2017)[6]
- Երևանի պատվավոր քաղաքացի (2007)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մարտին Վարդազարյանը «Հայկական ջազ» կայքում(հայ.)
- ↑ Հարցազրույց Մարտին Վարդազարյանի հետ. Նոյեմբերի 18, 2011(հայ.)
- ↑ Մշակույթի կենտրոն. Մարտին Վարդազարյան
- ↑ Կենսագրությունը AV Production կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-21
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 1938 ծնունդներ
- Հայ երաժիշտներ
- Հայ ջազմեններ
- Հայ կոմպոզիտորներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Երևանի ավագանու 1-ին գումարման անդամներ
- Երևանի ավագանու 2-րդ գումարման անդամներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Հայ պրոֆեսորներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամներ