Զարուհի Բաթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարուհի Բաթոյան
Zara Batoyan.jpg
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող, հասարակական գործիչ և պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1979(1979-09-29) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան

Զարուհի Վալերիանի Բաթոյան (սեպտեմբերի 29, 1979(1979-09-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարուհի Բաթոյանը ծնվել է 1979 թվականին Երևանում: Սովորել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում (տնային կրթություն): 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2008-2009 թվականներին սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»: «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ1999-2014 թվականներին եղել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր: 2007 թվականից եղել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012 թվականից եղել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն։ 2013-2017 թվականներին համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը: 2014 թվականից «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է:

Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ[2]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[3]: 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ[4]։ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում[5]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին՝ «Ներառման խթանում» անվանակարգում, որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից[6]:

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» (2009 թվական) և «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտությունների (2014 թվական) հեղինակն է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անմոռուկ» բանաստեղծական ժողովածուի[7] հեղինակն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]