Կամո Արեյան
Կամո Արեյան | |
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1979) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 20, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ | |
Կամո Առաքելի Արեյան (նոյեմբերի 20, 1957, Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետի խորհրդական։
[1]։ Անկուսակցական է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում։ 1979 թ-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1979-1980 թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ։ 1980-1982 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1982-1995 թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես գիտական աշխատող։ 1995-1999 թթ-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Մինչև 1997 թ. մշտական հիմունքներով աշխատել է ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովում։ 1997-2001 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի տեղակալ, 1998 թ-ի փետրվար-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար։ 2001-2002 թթ-ին եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։ 2002-2003 թթ-ին եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ։ 2003 - 2009 թթ-ին եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ 2009 թ-ի հուլիսի 6-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։ 2013 թ. մայիսին ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[2]։ 2014 թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[3]։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀԿ անդամներ
- ՀՊՏՀ շրջանավարտներ
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ներքին Սասնաշեն գյուղում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- Երևանի ավագանու 2-րդ գումարման անդամներ
- Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ տնտեսագետներ