Անանիա Շիրակացու մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանիա Շիրակացու մեդալի ժապավեն
Անանիա Շիրակացու մեդալի վկայական

Անանիա Շիրակացու մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հուլիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, նույն օրը ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Անանիա Շիրակացու մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Մեդալի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում էր տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության և տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են գիտնականները, ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները և շինարարները[1]։

Պարգևատրման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Կրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թվականներին Անանիա Շիրակացու մեդալ մեդալը կրում էին կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Հերացու մեդալից հետո։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Անանիա Շիրակացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո, Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի հետ հավասար՝ ըստ պարգևատրման հերթականության։

Այսպիսով, 2014 թ. Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի կարգավիճակները հավասարեցվել են, մինչդեռ մինչ այդ Մխիթար Գոշի մեդալն ուներ ավելի բարձր կարգավիճակ Մխիթար Հերացու մեդալի, վերջինս՝ Անանիա Շիրակացու մեդալի, իսկ Անանիա Շիրակացու մեդալը՝ Մովսես Խորենացու մեդալի նկատմամբ։

Մեդալի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2014 թթ. հանձնվող Անանիա Շիրակացու մեդալը 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ է, որի կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած կեցվածքով, ձախ ձեռքը երկրագնի վրա։ Շիրակացու դիմաց պատկերված են գիրք և աստղազարդ երկինք։

Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։

Մեդալն ունի լայն երիզ, որի մեջ պատկերված են, վերևի մասում՝ աստղեր, ներքևի մասում՝ մակագրություն՝ «Անանիա Շիրակացի»։

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողիկին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։

Ժապավենը հնգակող է, որի երկու կողերը ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը ծիրանագույն է՝ թունդ կապույտ երիզներով։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։

Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։ Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահը։

Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մաuից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին՝ նստած դիրքով, ձախ ձեռքը՝ երկրագնդի վրա, դիմացը՝ գիրք և աստղազարդ երկինք։

Սկավառակն ունի լայն երիզ, որի վերևի մասում պատկերված են աստղեր, ներքևի մասում կա մակագրություն՝ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում։

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով։ Ժապավենը ծիրանագույն է՝ մուգ կապույտ երիզներով։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։

Պարգևատրման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալով պարգևատրվել է 570 անձ, որոնցից 281-ը ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր)։

281 պարգևատրվածներից 253-ը ՀՀ, 27-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Պարգևատրված 27 օտարերկրյա քաղաքացիներից 8-ը Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 6-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, 5-ը՝ Ֆրանսիա Ֆրանսիայի, 1-ական՝ Գերմանիա Գերմանիայի, Արգենտինա Արգենտինայի, Կանադա Կանադայի, Իրան Իրանի, ԱՄԷ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիայի, Լիբանան Լիբանանի, Իտալիա Իտալիայի քաղաքացիներ են։

281 պարգևատրվածներից 262-ը տղամարդ են, 19-ը՝ կին։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 23,
  • 2009 թ. - 16,
  • 2010 թ. - 46,
  • 2011 թ. - 92,
  • 2012 թ. - 33,
  • 2013 թ. - 38,
  • 2014 թ. - 15,
  • 2015 թ. - 18 անձ։

Մեդալակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Անանիա Շիրակացու մեդալակիրների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]