Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀ Ազգային ժողովից)
Ազգային ժողով
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Մեկպալատանի
Ղեկավարում
Խոսնակ Գալուստ Սահակյան, Հանրապետական կուսակցություն
սկսած 2014 թվականի ապրիլի 29-ից
Կազմը
Նստատեղեր 131
5-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը
Քաղաքական խմբավորումներ      Հանրապետական կուսակցություն (70)
     Բարգավաճ Հայաստան (33)
     ՀԱԿ (7)
     Օրինաց Երկիր (5)
     ՀՅԴ (5)
     Ժառանգություն (4)
     Անկախ (7)
Ընտրություններ
ընտրակարգ 90՝ մեծամասնական համակարգով
41՝ համամասնական համակարգով
վերջին ընտրություններ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ
Հանդիպումների վայր
ՀՀ Ազգային ժողովի շենքը Երևանում
Հայաստան, Երևան 0095, Բաղրամյան 19
Պաշտոնական կայք էջ
ՀՀ Ազգային ժողովի կայք

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին։

Համառոտ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
  • 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։
  • 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
  • 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։
  • 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը:
  • 1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց ՀՀ Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։

Ազգային ժողովն ըստ գումարումների[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գումարման խորհրդարան (1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով[1]:

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
«Հանրապետություն» միավորում (ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ) (50 %, 20 պատգամավոր)
Շամիրամ (20 %, 8 պատգամավոր)
ՀԿԿ (15 %, 6 պատգամավոր)
ԱԺՄ (7,5 %, 3 պատգամավոր)
ԱԻՄ (7,5 %, 3 պատգամավոր)
«Բարեփոխումներ» (պատգամավորական խումբ) (31 պատգամավոր)

Երկրորդ գումարման խորհրդարան (1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով[1]:

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
«Միասնություն» դաշինք (ՀՀԿ, ԺԴԿ) (41,69 %, 29 պատգամավոր)
ՀԿԿ (12,09 %, 8 պատգամավոր)
«Իրավունք և միաբանություն» խմբակցություն («Ազգային միասնություն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան») (7,96 %, 6 պատգամավոր)
ՀՅԴ (7,84 %, 5 պատգամավոր)
Օրինաց Երկիր (5,28 %, 4 պատգամավոր)
ԱԺՄ (5,17 %, 4 պատգամավոր)
«Կայունություն» (պատգամավորական խումբ) (11 պատգամավոր)
«Հայաստան» (պատգամավորական խումբ) (12 պատգամավոր)
«ժողովրդական պատգամավոր» (պատգամավորական խումբ) (16 պատգամավոր)

Երրորդ գումարման խորհրդարան (2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։

Կուսակցություն, խմբակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն (23,66 %, 23 պատգամավոր)
Օրինաց Երկիր (12,60 %, 12 պատգամավոր)
ՀՅԴ (11,45 %, 11 պատգամավոր)
«Արդարություն» խմբակցություն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն[2]) (13,71 %, 14 պատգամավոր)
«Ազգային միաբանություն» կուսակցություն (8,91 %, 9 պատգամավոր)
Միավորված աշխատանքային կուսակցություն (5,67 %, 6 պատգամավոր)
«Ժողովրդական պատգամավոր» (պատգամավորական խումբ)

Չորրորդ գումարման խորհրդարան (2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

131 պատգամավոր, որոնցից 41 ընտրվել են մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրությունների արդյուքներով 131 պատգամավորական մանդատներից 65 տեղ ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8 տեղ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցությունը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրված), անկախ պատգամավորները՝ 10 տեղ[3]:

2011 թվականի հունիսի 10-ի տվյալներով խորհրդարանում գործում էին հետևյալ խմբակցությունները՝

Կուսակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն 63 պատգամավոր
««Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 26 պատգամավոր
«ՀՅԴ» 16 պատգամավոր
«Օրինաց երկիր» կուսակցություն 8 պատգամավոր
«Ժառանգություն» կուսակցություն 7 պատգամավոր
Բոլոր խմբակցություններն ու խմբերը 11 պատգամավոր

Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար: Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու[1]:

Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62,33 %-ը: Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2,594 միլիոն ընտրող[4]:

Կուսակցություն Քվեներ
Հայաստանի հանրապետական կուսակցություն 69
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 37
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք 7
«Օրինաց Երկիր» կուսակցություն 6
ՀՅԴ 5
«Ժառանգություն» կուսակցություն 5
Անկախ պատգամավորներ 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]