Ալեն Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալեն Ռոբերտի Սիմոնյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Օգոստոսի 2, 2021 | ||
| ||
05․05․2017 - 16.05.2018 | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ | |
Մասնագիտություն՝ | Իրավաբան քաղաքագետ | |
Գործունեություն՝ | դերասան պրոդյուսեր լրագրող կուսակցական գործիչ քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | 1980 թվականի հունվարի 5 | |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Սիմոնյան Ռոբերտ Նշանի | |
Մայր | Հովհաննիսյան Մարինե Սերգեյի | |
Ամուսին | Մարգարյան Մարիամ Ձոնիկի | |
Զավակներ | * որդիˋ Սիմոնյան Ռոբերտ * դուստր՝ Սիմոնյան Վիկտորյա | |
Ալեն Ռոբերտի Սիմոնյան (հունվարի 5, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2018 մայիսի 16-ից), Հանդիսացել է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
2022 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 13-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։
1996-2000 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
2008 թվականին ուսանել է European Education & Research Center-ի կողմից կազմակերպած PR և քաղտեխնոլոգիայի (Political Technologies) դասընթացներին։
2013-2015 թվականներին սովորել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-2002 թթ․ ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ունի սերժանտի կոչում։
Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ 2004-2008 թվականներին նկարահանվել է "Փախուստ բանտից" հեռուստասերիալում, "Հիպոկրատի երդվյալները" հեռուստասերիալում, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերում որպես դերասան, պրոդյուսեր, նախագծի տնօրեն։ Հանդիսացել է "Ալաբալանիցա" Ֆիլմի գծային պրոդյուսեր, "Նո Քոմմենթ" ներկայացման տնօրեն։
Աշխատանքային գործունեություն և բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։
2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։
2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը։ 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։
Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սիթի FM» կայանում վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերը։
Հեռուստատեսություն և շոու բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2012 թվականներին համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ՝ որպես տնօրեն, դերասան, հաղորդավար, ինչպես նաև զբաղվել է երաժշտական պրոդյուսերությամբ։ Որպես պրոդյուսեր՝ նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ։
2013 թվականից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։
Քաղաքական-հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի մարտի 1-ից զբաղվել է հրապարակային, հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Հանդես է եկել մի շարք հրապարակումներով։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին կայացած նախագահական ընտրություններում սատարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին[3]։
2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է որպես ավագանու թեկնածու՝ ընդգրկված լինելով «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում[4][5]։
2013 թվականից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ[6]:2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ։
2015 թվականի հունիսի 17-ին Ալեն Սիմոնյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ։
2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ («ԵԼՔ» դաշինք)։
2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է[7]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն[8]։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[9][10]։
2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ[11][12]։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[13][14][15][16][17][18]։
2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կազմում[19]։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսին ակտիվորեն մասնակցել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցերին Երևանում և հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ[20]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայր՝ Ռոբերտ Սիմոնյան
- Մայր՝ Մարինե Հովհաննիսյան
- Եղբայր՝ Կառլեն Սիմոնյան
- Կին՝ Մարիամ Մարգարյան
- Որդի՝ Ռոբերտ Սիմոնյան
- Որդի՝ Էրիկ Սիմոնյան
- Դուստր՝ Վիկտորյա Սիմոնյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱԺ փոխխոսնակները հայտնի են. Վահէ Էնֆիաջյանը՝ ընդդիմադիր փոխնախագահ»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2019-01-15
- ↑ «Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2022-02-01
- ↑ Ոչ թե հիասթափվել եմ, ընդհակառակը՝ հպարտ եմ. Ալեն Սիմոնյան 1in.am
- ↑ Ալեն Սիմոնյան. «Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ, բայց ժողովուրդն իրենից պահանջեց» hetq.am
- ↑ Ալեն Սիմոնյան. Ոչ թե ծրագրային, այլ քաղաքական պայքար Հայաստանի Հանրային Ռադիո
- ↑ Իշխանափոխության կհասնենք բոլորի մասնակցությամբ. «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդ(չաշխատող հղում) tert.am
- ↑ https://civilcontract.am/about-us/alen-simonyan(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 2019-01-15
- ↑ https://hetq.am/hy/article/99834
- ↑ https://lurer.com/?p=309182&l=am
- ↑ https://www.24news.am/news/19231
- ↑ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահ
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները»։ armenpress.am։ Վերցված է 2021-08-01
- ↑ Ալեն Սիմոնյան. «Չեն համարձակվի ինձ նախազգուշացնել» Առավոտ (օրաթերթ)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեն Սիմոնյանի մասին mediamax կայքում
- Ալեն Սիմոնյանի մասին AV Production կայքում Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Ալեն Սիմոնյանի մասին civilnet կայքում
- Ալեն Սիմոնյանի գրառումները Blognews կայքում
- Ալեն Սիմոնյանի գրառումները Yerkir կայքում Archived 2013-09-20 at the Wayback Machine.
- Ալեն Սիմոնյան. «Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ, բայց ժողովուրդն իրենից պահանջեց»
- Ալեն Սիմոնյանի հայտարարագիրը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
- Ալեն Սիմոնյանի գրառումները aravot կայքում
|
|
|
|
- Անձինք այբբենական կարգով
- Հունվարի 5 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայաստանի նախագահներ
- Հայ լրագրողներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Երևանի ավագանու 3-րդ գումարման անդամներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ դերասաններ
- Հայ պրոդյուսերներ
- Կուսակցական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ