Մհեր Մելքոնյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մհեր Մելքոնյան (այլ կիրառումներ)
Մհեր Ալբերտի Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | 1976 թվականի դեկտեմբերի 16 |
Ծննդավայր | [Արթիկ] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի իրավունքի ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Կուսակցություն | ՀՅԴ |
Մհեր Մելքոնյան (դեկտեմբերի 16, 1976, Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մհեր Մելքոնյանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 16-ին Արթիկում։ 1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2012 թվականին ավարտել է Մոսկվայի իրավունքի ինստիտուտը։ Իրավաբան։ 2001-2003 թվականներին աշխատել է «ՊՍ» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն։ 2003-2004 թվականներին՝ ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով։ 2006-2008 թվականներին՝ «Վիստա Գրուպ» ընկերության վաճառքի բաժնի ղեկավար։ 2008-2015 թվականներին՝ «Վիստա Գրուպ» ընկերության գործադիր տնօրեն։ 2022-2023 թվականներին Արթիկ համայնքի ավագանու ՀՅԴ խմբակցության փորձագետ։
Ամուսնացած չէ
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից ՀՅԴ անդամ է։
2002-2003 թվակններին եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ։
2003-2005 թվականներին եղել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ։
2018-2020 թվականներին ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ։
2021 թվականից ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ։
2023թ. օգոստոսի 24-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով՝ փոխարինելով Անդրանիկ Թևանյանին[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մհեր Մելքոնյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ ««Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Մհեր Մելքոնյանը երդվեց». www.1lurer.am. 2023 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Մհեր Մելքոնյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.