Jump to content

Լուսինե Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսինե Բադալյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1980(1980-02-02) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար, քաղաքական գործիչ և հեռուստահաղորդավարուհի
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Lusine Badalyan Վիքիպահեստում

Լուսինե Խաչիկի Բադալյան (մականունը՝ Լուլու[1], փետրվարի 2, 1980(1980-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, հասարակական գործիչ, արվեստաբան, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2] «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

1996 թվականին ավարտել է Երևանի թիվ 102 հիմնական դպրոցը։ 1997 - 2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում՝ ստանալով հայ արվեստի պատմության տեսության մագիստրոսի որակավորում։ 2022 թվականից սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից որպես լրագրող աշխատում է հայկական ռադիոյում, հեռուստատեսություն և ինտերնետ լրատվականներում։ Որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ աշխատել է նաև 61 միջնակարգ դպրոցում։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[3]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Լուսինե Բադալյան (Լուլու). «Երբ ծերանամ, ես ինքս իմ ոտքով գնալու եմ ծերանոց» (Տեսանյութ)».
  2. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները».
  3. «Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները».