Աննա Կոստանյան
| Աննա Կոստանյան | |||
| |||
|---|---|---|---|
| 2019 հունվարի 14-ից | |||
| Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
| Ծննդյան օր | հունվարի 17, 1987 (39 տարեկան) | ||
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
| Քաղաքացիություն | |||
Աննա Մայիսի Կոստանյան՝ (հունվարի 17, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Մայիսի Կոստանյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 17-ին, Երևանում[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը։ 2017 թ. ավարտել է ԵԽ քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2012 թթ. եղել է «Իմեգա Սերվիս» ՍՊԸ տուր-օպերատոր, թարգմանիչ։ 2013-2016 թթ.` «Ջի դիզայն» ՍՊԸ նախագծերի ղեկավար։ 2017- 2018 թթ.` «Apricot Project» ՍՊԸ մարկետինգի բաժնի կոորդինատոր, մարդկային ռեսուրսի կառավարման եւ արտաքին կապերի պատասխանատու։ 2018 թ. մայիս հունիս՝ «MBG Hospitality» ՍՊԸ մարկետինգի կոորդինատոր, հասարակայնության հետ կապերի պատասխանատու։
2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ընտրական ցուցակով։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականից Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017 թվականին եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու ԵԼՔ դաշինքից։
Ընտանեկան կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 17 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- «Ելք» դաշինքի անդամներ
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հունիսի 17 ծնունդներ
