Արթուր Մանուկյան (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մանուկյան
Արթուր Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1970 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Քաղաքացիական պայմանագիր |
Արթուր Իշխանի Մանուկյան, (հուլիսի 30, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), դերասան, երգիչ, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1], «Իմ քայլը» խմբակցության անդամ։ 2022 թվականից` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականի hուլիսի 30-ին Երևանում[2]։
1989 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ջութակի բաժինը, իսկ 1998 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։
1997-2000 թվականներին աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 2001-2003 թվականներին՝ «Հայրենիք» հեռուստաընկերության ռեժիսոր։ 1990-1994 թվականներին, ապա՝ 2010-2019 թվականներին եղել է «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի ռեժիսոր, դերասան։ Եղել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի և Երևանի Կամերային թատրոնի հրավիրյալ դերասան։ 1997-2019 թվականներին եղել է Հովեր պետական կամերային երգչախմբի երգիչ։
2015 թվականից հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։
2018-2019 թվականներին եղել է Երևանի ավագանու անդամ։
2019 թվականի սեպտեմբերի 13-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր[3]՝ «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[4]։
2022 թվականից` ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։
Պարգևներ և Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գարեգին Նժդեհ» մեդալ-2016 թվական։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։ cpcarmenia.am։ Վերցված է 2021-08-03
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-03
- ↑ «Արթուր Մանուկյանը պատգամավորի մանդատ ստացավ»։ armlur.am։ 2021-8-3
- ↑ «ԱԺ պատգամավորի մանդատ՝ Արթուր Մանուկյանին»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2021-08-03