Հովհաննես Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Հենզիկի Իգիթյան
Ծնվել է1980 թվականի մարտի 5
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունաստվածաբան
Աշխատանքաստվածաբան, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Երեխաներերկու զավակ

Հովհաննես Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, աստվածաբան: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականի մարտի 5-ին քաղաք Երևանում:

Մինչև 1996 թվականը սովորել, ապա ավարտել է Երևանի թիվ 149 օտար լեզուների վարժարանը, իսկ 2000 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 2002 թվականին խորացրել է իր գիտելիքները աստվածաբանության մեջ և ավարտել նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Զուգահեռ սովորել է նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման դպրոցում և ստացել պետական ծառայողի որակավարում: 2007 թվականին ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի և դոցենտի որակավարում:

Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ՝ Երիտասարդ դասախոսների ծրագիր Վանդերբիլթի համալսարանում (JFDP) (2008 թվական, ԱՄՆ), Գերմանական ակադեմիական աջակցության հետդոկտորական ծրագիր Տյուբինգենի համալսարանում (2010-2011 թվականներին, Գերմանիա), ՀՀ դիվանագիտական ակադեմիա (2010 թվական, Երևան), հետդոկտորական ուսուցում Յեյլի համալսարանում (2012-2013 թվական, ԱՄՆ): Հետազոտական գործունեություն է ծավալել Գոտինգեն քաղաքի Մաքս Պլանկի անվան կրոնական և էթնիկ բազմազանության հետազոտական ինստիտուտում (2014 թվական, Գերմանիա):

2003 թվականից ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս: Դասավանդել է Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում, իսկ 2006-2008 թվականներին՝ Գավառի պետական համալսարանում, 2014 թվականին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2014 թվականին հիմնադրել է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտական կենտրոնը:

2018 թվականի մայիսի 21-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության փոխնախարար:

Անդամակցում է մի շարք գիտական կազմակերպությունների:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի կազմում ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ մենագրության և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված քառասունից ավելի գիտական հրապարակումների հեղինակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]