Ալեքսանդր Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյան
Ծնվել է1974 թվականի հոկտեմբերի 9
ԾննդավայրՎրացական ԽՍՀ Բոլնիս-Խաչեն
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Կրթություն«Գլաձոր» կառավարման համալսարան
Մասնագիտությունլրագրող
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներմեկ զավակ

Ալեքսանդր Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, լրագրող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ավետիսյանը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 9-ին Վրացական ԽՍՀ Բոլնիս-Խաչեն գյուղում։

Միչև 1996 թվականը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա 2006 թվականին ավարտել է ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, իսկ 2009 թվականին՝ Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը։

1993-1996 թվականներին եղել է «Բանբեր», «Լրագիր», «Ազգ» և մի շարք այլ պարբերականների թղթակից։ 1998-1999 թվականներին աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, իսկ 1999-2017 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ավետիսյանը եղել է «Իմ քայլը» շարժման նախաձեռնող խմբի անդամ։

2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք

Ալեքսանդր Ավետիսյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ավետիսյանը ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալեքսանդր Ավետիսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».