Գոռ Երանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոռ Երանյան | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պատմաբան | |
Ծննդյան օր | նոյեմբերի 28, 1990 (33 տարեկան) | |
Ծննդավայր | Դարակերտ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գոռ Երանյան (նոյեմբերի 28, 1990, Դարակերտ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, թուրքագետ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ Մանդատը ստացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 28-ին Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում։
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին ՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2016 թ.՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու։
2015 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող է։ 2016 թվականից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ 2017-2020 թվականներին դասավանդել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։
2012-2020 թվականներին եղել է Սիվիլիթաս հիմնադրամի թուրքերենի թարգմանիչ և վերլուծաբան։
Մեկ մենագրության ու մի շարք գիտական հոդվածների հեղինակ է[2]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հոկտեմբերի 1-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով՝ փոխարինելով Արմեն Փամբուխչյանին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոռ Երանյանը ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գոռ Երանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Գոռ Երանյանը ԲՈԿ-ի կայքում». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.