Սերգեյ Մովսիսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սերգեյ Մովսիսյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Մովսիսյան
Սերգեյ Մովսիսյան.jpg
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 

Սերգեյ Մովսիսյան, հայ քաղաքական գործիչ, 7-րդ գումարման պատգամավոր[1] [2][3]: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 23-ին Փարպի գյուղումում, Արագածոտնի մարզ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2003թթ. սովորել է Ղազար Փարպեցու անվ. միջնակարգ դպրոցում:

2003-2006թթ. սովորել և ավարտել է Նորայր Սիսակյանի անվ. թիվ 5 միջնակարգ դպրոցը ֆիզմաթ ուղվածությամբ:

2006-2010թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում «Ռադիոֆիզիկա և Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ` ստանալով բակալավրի աստիճան:

2011-2013թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ԳՄԻՍ-երի նախագծում մասնագիտությամբ («Սինոփսիս Արմենիա» ուսումնական կենտրոն)` ստանալով մագիստրոսի աստիճան:

2018թ-ից սովորում է ՀՀ պետական Կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» բաժնում :

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2013-2017թթ. աշխատել է ՀՀ ԱՎԾ Արագածոտնի մարզային գործակալությունում վիճակագիր:

Լեզուների իմացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն, անգլերեն

Կուսակցական պատկանելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018թ-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Աշտարակի տարածքային գրասենյակի պատասխանատու:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2010թթ. եղել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ ՈՒԽ նախագահության անդամ: Մասնակցել է Դոնեցկի տասներկուերորդ միջազգային տնտեսագիտական ամառային դպրոցի դասընթացներին:

2008-2018թթ. «Հայրենապաշտ» երիտասարդական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]