Նազելի Բաղդասարյան
Նազելի Հրաչի Բաղդասարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1983 թվականի օգոստոսի 8 |
Ծննդավայր | Շիրակի մարզ, Գյումրի |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն |
Կրթություն | Մոսկվայի միջազգային ձեռներցության ակադեմիա, Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարան |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատանք | իրավաբան, պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Անկուսակցական |
Երեխաներ | մեկ զավակ |
Նազելի Բաղդասարյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, իրավաբան[1], ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում[1]։
Միչև 2005 թվականը նա սովորել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, ունի իրավագիտության մագիստրոսի կոչում[1]։
2008 թվականին Ուկրաինայում մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների 6 ամսյա դասընթացին։
2017 թվականին՝ Կիևի Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիա իրավագետների որակվորումն է ստացել[1]։
1999-2006 թվականներին աշխատել է «Ցայգ» հեռուստաընկերությունում որպես հեռուստամեկնաբան։
2003-2005 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օգնական։
2005-2006 թվականներին աշխատել է Մոսկվայի «Ժամանակակից հումանիտար ակադեմիայի» երևանյան մասնաճյուղում որպես դասախոս։
2005-2018 թվականներին՝ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար։
2006-2018 թվականներին աշխատել է «Ցայգ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։
2012 թվականից՝ «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող։
2012 թվականից՝ քաղաքական և կոմերցիոն արշավների մեդիափորձագետ։
2014-2019 թվականներին նա հիմանդրել է «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ն։
2015 թվականից վարել է հանրային ելույթների և հրապարակախոսության դասընթացներ Հայաստանում եւ արտերկրում։
2018 թվականի օգոստոսի 21-ից միչև 2019 թվականի հունվարի 14-ը եղել է Հայաստանի Շիրակի մարզպետի խորհրդական[1]։
2011 թվականից Նազելի Բաղդասարյանն անդամակցում է լրագրողների միջազգային դաշնությանը։
2017- 2018 թվականներին՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
2018 թվականից հանդիսանում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի խորհրդատվական խորհրդի անդամ[1]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազելի Բաղդասարյանը 2005 թվականին հեղինակել է «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատությունը[1]։
Շուրջ 250 հեռուստահաղորդումներ է հեղինակել։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազելի Բաղդասարկանն ամուսնացած է, ունի մեկ զավակ[1]։