Jump to content

Տարոն Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տարոն Սիմոնյան
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2007) և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (2010)
Մասնագիտություն՝ իրավաբան, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 22, 1987(1987-01-22) (37 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Կայք՝ taronsimonyan.am

Տարոն Սիմոնյան (հունվարի 22, 1987(1987-01-22), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավաբան, գիտնական, հայ պետական գործիչ, եղել է 7-րդ գումարման պատգամավոր[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

22.01.1987 Ծնվել է Վանաձոր (Կիրովական) քաղաքում։

1993-2003 սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոց

2003 – 2007 սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ․

2007 – 2009 սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (Եվրոպական իրավունք)․

2009-2010 սովորել և ավարտել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (ԱՄՆ, Բոստոն), մասնագիտացումը՝ միջազգային իրավակարգ։

2009 – 2012 սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Մասնագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս։

2017թ-ից ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ։

Հեղինակ է երեք տասնյակ գիտական հոդվածների։

Հեղինակ է երկու մենագրության

1. Պետաիրավական համալիրություն և սիներգետիկա, Մաս 1, Անցումային և անկայուն սոցիալ-պետական համակարգերի համալիրություն․ սիներգետիկ աշխարհընկալում, 2013, Երևան,

2. «ԱՐԲԱՆԷ, ․․․ և զարթնում է լաոն», 2018, Երևան։

Հեղինակ է հինգ ուսումնական ձեռնարկի։

Խմբագիր է երկու միջազգային և մեկ ազգային գիտական հանդեսների։ Մասնագիտական այլ աշխատանք

2017թ֊ից իրավաբանական գիտական աստիճաններ տրամադրող մասնագիտական խորհրդի անդամ (ԺԲ.01)

2008-2019 Իրավաբանական և փորձագիտական աշխատանք միջազգային և մասնավոր կազմակերպություններում՝ Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի մի շարք ծրարգերում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներում (UNFPA, UNDP), ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում։

2010-2019, 2021թ֊ից Փաստաբանական գործունեություն, իսկ 2011թ-ից՝ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, Գլխավոր տնօրեն։

2019-2021թթ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ ընտրված Լոռու մարզից

Հասարակական և մասնագիտական ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2008 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։

2005-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Խորհրդի, 2008-ից՝ Մեծ խորհրդի անդամ․

2007-2011 ԵՊՀ Խորհրդի անդամ։

2008թ-ից ՀՀ Իրավաբանների (ասոցիացիայի) միության անդամ, 2012-2019՝ Գործադիր տնօրեն։

2010-2019 «Լոռվա երիտասարդների միասնություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, համանախագահ։

2010թ-ից Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, 2013-2016թթ․՝ Տնօրեն։

2010թ-ից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 2017-2019՝ պալատի Խորհրդի անդամ։

2014-2019 Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ, արբիտր (Բելգիա, Բրյուսել)։

2014թ-ից հիմադրել է ԵՊՀ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի անվան կրթաթոշակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողների համար։

2016-2019 Հայաստանի հաշտարարների միության համահիմնադիր, Խորհրդի անդամ։

2016-2019 Մարդու իրավունքների պաշտպանին կից զինվորական հարցերով հանձնաժողովի անդամ։

2017-2019 ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, Խորհրդի անդամ։

Ընտանեկան կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

• Էվոլյուցիոն առանձնահատկությունները անցումային և անկայուն հասարակություններում և պետություններում

• Միջազգային հանրային իրավունք

• Միջազգային մասնավոր իրավունք

• Սոցիալական և իրավական համակարգերի սիներգետիկ ուսումնասիրություններ

• Պետությունների և իրավական համակարգերի միջառարկայական ուսումնասիրություններ

• Պետական ինքնիշխանության էվոլյուցիա ժամանակակից միջազգային իրավական կարգերում

• Անցումային և անկայուն պետությունները կառավարելու արվեստ

• Անկայուն հասարակություններում պետական իշխանության օրինականացում

• Օրենքի ստեղծման բարդ համակարգի կիրառելիության մեթոդաբանություն և այլն.

Տպագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

• Legal Symbolism and Constitutional Policy in Contemporary Reality օf Changes, Studia Politologiczne (Political Science Studies), published by the Institute of Political Science of Warsaw University, Warsaw, 2021, Vol, 61, (Co-Author with Manasyan A.), pp. 152–185

• «Հասարակագիտություն» ուսումնական ձեռնարկ, 11-րդ դասարանի համար, Կոնրադ Ադենհաուեր հիմնադրամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Երևան, 2020, համահեղինակ, Գլուխ 1, 2, 3, 4

• The Evolution of the Principle of Self-Determination and the ICJ Advisory Opinion on the Declaration of Independence of Kosovo, 2019 | Հոդված/Article, Պետություն և իրավունք, N 1 (83), Երևան, 2019, էջ 35-43

• Controlled Reality and the Fiction of Freedom: Synergy Algorithms, 2018 | Հոդված/Article, Materials of the Conference Devoted to the 85th Anniversary of the Faculty of Law at Yerevan State University, Yerevan, YSU Press, 2018, p. 25-35

• Ցիվիլիստական հասարակարգը հայ ազգի քաղաքակրթական հասունացման համատեքստում, 2018 | Հոդված/Article, «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2018 № 3 (27), էջ 55-59

• ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն», 2018 | Գիրք/Book, Մենագրություն, Երևան «Հայրապետ» հրատ., 2018թ. 432 էջ

• «Իրավաբանի գործնական մարտահրավերները XXI դարում. արհեստական բանականություն», ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ամենամյա գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2018, էջ 34-45։

• «Հասարակագիտություն» ուսումնական ձեռնարկ, 11-րդ դասարանի համար, Կոնրադ Ադենհաուեր հիմնադրամ, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Երևան, 2017, համահեղինակ, Գլուխ 1 և 2։

• «Ազատության փոփոխվող բովանդակությունը XXI դարի իրավունքի համալիրությունում», ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ամենամյա գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2017, էջ 29-41։

• “Legal Dynamics in Social Systems out of Equilibrium: the Problem of Random Interventions”, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամենամյա գիտաժողովի հոդվածների ժողովածու, Երևան, 2016, էջ 33-43։

• «Զինվորական Իրավունքի Հիմնահարցեր», Երևան, ԵԱՀԿ, 2015, համահեղինակ

• «Մատչելի իրավունք, հարցեր և պատասխաններ», Երևան, Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ փաստաբանների դպրոց, 2015, համախմբագիր, համահեղինակ

• «Իրավունք բոլորի համար» ձեռնարկ, Երևան, GIZ, համահեղինակ

• Անցումային և անկայուն հասարակություններում իրավունքի որոշակիացման համալիրություն և դրանում նկատելի որոշ օրինաչափություններ, 2015 | Հոդված, ԵՊՀ իրավագիտության ‎ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու. Նվիրվում է Ա. Եսայանի ծննդյան 100-ամյակին, գլխ. խմբագիր՝ Գ. Ղազինյան, Եր.: ԵՊՀ, 2015, էջ 56-67

• Nash Equilibrium as A Mean For Determination of Rules of Law (For Sovereign Actors)

• 2014 | Article, Materials of conference devoted to 80 the of the Faculty of Law of the Yerevan State University: Yerevan, YSU Press, 2014, pp. 17– 24

• Դատարանում երեխայի լսված լինելու իրավունքի օրենսդրական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում 2014 | Հոդված, «Պետություն և իրավունք», Երևան, 2014, թիվ 1 (63), էջ 44-52

• Some features of the civil and common law traditions impact vis-a-vis sources of international law: comparative analysis, 2013 | Article, Armenian yearbook of international and comparative law, Volume 1, 2013, pp 125–142

• Armenian-Turkish relations in the legal framework of the TWO

• 2013 | Article, Armenian yearbook of international and comparative law, Volume 1, 2013, pp 148–150

• Review of the French constitutional council decision on the legality of the draft law on denial of the Armenian genocide, 2013, Article, Armenian yearbook of international and comparative law, Volume 1, 2013, pp 159–160,

• Իրավունքի սիներգետիկայի հայեցակարգի զարգացման պատմաիրավական նախադրյալները, 2013 | Հոդված, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու` նվիրված Շահեն Նիկոլայի Պետրոսյանի ծննդյան 100-ամյակին, ԵՊՀ հրատակչություն, Երևան, 2013, էջ 303-318

• Պետաիրավական համալիրություն և սիներգետիկա / Մաս 1, Անցումային և անկայուն սոցիալ-պետական համակարգերի համալիրություն. Սիներգետիկ աշխարհընկալում, 2013 | Գիրք, Երևան։ ԵՊՀ հրատակչություն, 2013, 256 էջ

• Արդի իրավունքի համալիրություն. սիներգետիկ մոտեցում, 2012 | Հոդված, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու` նվիրված ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին, Երևան, 2012, ԵՊՀ հրատ., էջ 181-199

• Անկայուն և անցումային պետականությունների զարգացման համալիրություն և կառավարում. ընտրություն բիֆուրկացիոն գործընթացներում, 2012 | Հոդված, Պետություն և իրավունք, թիվ 4(58), Երևան, 2012, էջ 4-16

• Պետական իշխանության լեգիտիմացումը անցումային փուլում գտնվող անկայուն պետականություններում (սիներգետիկ մոտեցում), 2012 | Հոդված, «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 137.3, Երևան 2012թ., էջ 24-39

• Ժամանակի ընկալման և սոցիալական սկզբնական և ընթացիկ հիշողության դերը անկայուն և անցումային հասարակություններում, 2011 | Հոդված, Պետություն և իրավունք», Երևան, 2011, թիվ 1(51), էջ 56-67

• Սիներգետիկայի հիմնական հասկացությունների և սկզբունքների կիրառելիությունը անկայուն հասարակական համակարգերը դիտարկելիս, 2011 | Հոդված, Պետություն և իրավունք, Երևան, 2011, թիվ 3 (53), էջ 66-83

• The features of the impact of Civil and Common Law traditions vis-a-vis the sources of International Law, 2010 | Article, Երևանի Համալսարանի Բանբեր, Իրավագիտություն/, ԵՊՀ, 2010, N. 131.3, էջ 64-79

• Սիներգետիկան` որպես հետդասական գիտությունների միջառարկայական ուղղություն 2010 | Հոդված, «Պետություն և իրավունք», Երևան, 2010, թիվ 1 (47), էջ 81-91

• The Features of the Impact of the Civil and Common Law Traditions vis-a-vis the Sources of International Law (Մայրցամաքային (քաղաքացիական) և ընդհանուր իրավական ընտանիքների ազդեցության առանձնահատկությունները միջազգային իրավունքի աղբյուրների վրա), 2010 | Հոդված/Article, «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 131.3, Երևան 2010թ., էջ 64-79

• Պատմության ավարտի հիմնախնդիրը և դրա մեկնաբանումը ազատական-իրավաբանական իրավահասկացողության տեսանկյունից, 2009 | Հոդված, Պետություն և իրավունք, Երևան, 2009., թիվ 1-2 (43-44), էջ 80-90,

• Սովորութային միջազգային իրավունքի նորմերի հատկանիշները 2008 | Հոդված, Պետություն և իրավունք, Երևան, 2008., թիվ 3 (41), էջ 58-69։

Գիտական խմբագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

• «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործնական մեկնաբանություններ», աշխատանքի, հեղինակ Գ. Թորոսյան, Երևան, 1-ին հրատարակություն՝ 2013թ., 1246 էջ, 2-րդ խմբագրություն՝ 2014թ., 1490 էջ,

• “Armenian Yearbook of International and Comparative Law” անգլերեն լեզվով տարեգրքի (հրատարակիչ՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն – ICLaw-Armenia)՝ սկսած 2013թ-ից,

• “South Caucasus Law Journal” (Южнокавказский Юридический Журнал) անգլերեն և ռուսերեն լեզուներով գիտական ամսագրի (հրատարակիչ՝ Deutsche Gesellschaft fur Internationale Zusammenarbeit (GIZ)) ՝ սկսած 2013թ-ից։

• Համահեղինակ և հեղինակ է մի շարք օրենսդրական ակտերի։

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009թ. - ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից` ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում` Ֆիլիպ Ջեսափին նվիրված միջպետական միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթում, Հայաստանի Հանրապետությունն ըստ արժանավույն ներկայացնելու համար։

2009թ. - Գրավոր հուշարձաններում Հինգերորդ մրցույթի հաղթող Ֆիլիպ Ջեսափին նվիրված միջպետական միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթում, Վաշինգտոն, ԱՄՆ

2009թ. - Ֆիլիպ Ջեսափին նվիրված միջպետական միջազգային իրավունք դատախաղ- մրցույթում ազգային մրցափուլի հաղթող

2007թ. - Ամերիկյան Իրավաբանների Ասոցիացիայի կողմից նախաձեռնված դատախաղ մրցույթի հաղթող (նախադեպային իրավունքի ձմեռային դպրոց կազմակերպված ՀՀ իրավաբանական կլինիկայի համար)

2007թ. - Միջազգային մարդասիրական իրավունքի երրորդ ազգային դատախաղ-մրցույթի հաղթող (ԿԽՄԿ)

2006թ. - Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ բաց էսսէ մրցույթի հաղթող (ԿԽՄԿ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Անձնական կայք - http://taronsimonyan.am/ Արխիվացված 2020-11-01 Wayback Machine
  2. Ֆեյսբուքյան պաշտոնական էջ - https://www.facebook.com/taron.v.simonyan/
  3. Youtube - https://www.youtube.com/channel/UCx2SivM15dgqDEmfWG1OZDw

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  1. https://mediamax.am/am/news/get-back/12219/
  2. http://boon.am/taron-simonyan/ Արխիվացված 2019-01-29 Wayback Machine
  3. http://vesti.am/archives/228708?lang=am(չաշխատող հղում)
  4. http://www.ysu.am/files/Taron_Simonyan-1415705153-.pdf
  5. http://www.ysu.am/files/56-67_Taron_Simonyan.pdf
  6. http://www.ysu.am/files/11Taron_Simonyan.pdf
  7. http://www.ysu.am/files/2Simonyan.pdf
  8. http://www.ysu.am/files/3Taron_Simonyan.pdf
  9. http://www.ysu.am/files/Taron_Simonyan2010.pdf
  10. http://www.ysu.am/files/Taron_Simonyan.pdf
  11. http://www.ysu.am/files/Taron_Simonyan2011.pdf
  12. http://www.ysu.am/files/02Ta_Simonyan.pdf
  13. http://www.ysu.am/files/Taron_Simonyan2012.pdf