Հայկ Կոնջորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Կոնջորյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1987
ԾննդավայրՉարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ
ՄասնագիտությունՊատմաբան, քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար
Կուսակցություն1.ՀԺԱՄ
2.Լուսավոր Հայաստան
3.Քաղաքացիական պայմանագիր (2018-ից)
Commons-logo.svg Hayk Konjoryan Վիքիպահեստում

Հայկ Արսենի Կոնջորյան (1987, Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, մասնագիտությամբ պատմաբան, հաղորդավար, Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ, 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր։ Քաղաքական գործունեության ընթացքում եղել է ՀԺԱՄ[1][2][3][4], այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների անդամ[5], ներկայում ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը[5][6]։ Հանդիսանում է «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ[7]։

Կենսագական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Կոնջորյանը ծնվել է 1987 թվականին Խորհրդային Հայաստանի Չարենցավան քաղաքում[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2010 թվականին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2013 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ համաշխարհային պատմություն մասնագիտացմամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-2014 թվականներին դասախոսել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։

2014-2016 թվականներին աշխատել է որպես վերլուծաբան lragir.am կայքում։ Եղել է «Ագօրա» և «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական հաղորդաշարերի հեղինակ և վարող։ 2017-2018 թվականներին եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ և վարող։

2017-2018 թվականներին Հայկ Կոնջորյանը եղել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2015 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քաղաքական գործունեության ընթացքում Հայկ Կոնջորյանը եղել է Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն կուսակցության (ՀԺԱՄ) անդամ[1][2][3][4]։ Հանդիսացել է ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական թևի ղեկավար[1]։

2015 թվականից մինչև 2018 թվականը եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ[5]։ Հանդիսացել է կուսակցության հիմնադիրներից։ Կուսակցությունից ընտրվել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր։

2018 թվականին դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից և անդամագրվել Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը[5][8]։ Կուսակցությունից ընտրվել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-2019 թվականներին «Ելք» կուսակցությունների դաշինքից եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

2018 թվականի մայիսի 25-ից մինչև սեպտեմբերի 19-ը եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների անդամ, սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 28-ը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, որից հետո մինչև 2019 թվականի հունվարի 14-ը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ելք» խմբակցության անդամ։

2019-2021 թվականներին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 6-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը եղել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, որից հետո մինչև նույն թվականի օգոստոսի 2-ը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2019-2021 թվականներին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ղեկավարել է հայաստանյան պատվիրակությունը։

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ժպտա և հաղթիր», «Շուտով սկսվելու է»… ՀԺԱՄ-ը կազմակերպում է միջոցառումների շարք, արխիվացված։
  2. 2,0 2,1 ՀԺԱՄ կուսակցության պատմությունը Archived 2018-10-31 at the Wayback Machine., արխիվացված։ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ՀԺԱՄ ՀԱՅԿ 2» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. 3,0 3,1 ՀԺԱՄ տոնեց իր 10-ամյակը Archived 2018-10-31 at the Wayback Machine., արխիվացված։ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ՀԺԱՄ ՀԱՅԿ 3» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. 4,0 4,1 Վճարիր ավելին քան կարող ես, կամ կրթություն հայկական ձևով, արխիվացված։
  5. 5,0 5,1 5,2 5,3 Հայկ Կոնջորյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան»-ից և միանում Փաշինյանին
  6. «Հայկ Կոնջորյանը լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում. Ալեն Սիմոնյան» 
  7. 7,0 7,1 7,2 Հայկ Արսենի Կոնջորյան
  8. «Հայկ Կոնջորյանը լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում. Ալեն Սիմոնյան» 
  9. Հայկ Կոնջորյան parliament.am