Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Վահանի Զոհրաբյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1965 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Սամվել Մկրտչյան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | անկուսակցական |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Նաիրա Վահանի Զոհրաբյան (մայիսի 8, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, 2007 թվականից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2019 թվականի հունվարի 18-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 29-ը եղել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2007 թվականից մինչև 2021 թվականի մայիսի 20-ը եղել է ԲՀԿ անդամ, կուսակցության գլխավոր քարտուղար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982 թ. — գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը
- 1982—1987 — սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։
- Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։
- Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992—1999 — «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։
- 1999—2006 — «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։
- 2007 —«Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
- 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։
- 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։
- 2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
- 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաիրա Զոհրաբյանը հայտարալել է, որ վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի և կուսակցականի պարտականությունները և առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով[3][4]։
Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղական և արտերկրի մշակութային պարբերականներում հրապարակված թատերագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոհրաբյանը հայտնի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի այրին է, ունի մեկ դուստր։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մխիթար Գոշի մեդալ (2011)[5]։
Նախորդող Ավետ Ադոնց |
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան 25 հունիսի 2009 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Արամ Սաֆարյան |
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան 31 մայիսի 2012 - 19 մարտի 2015 |
Հաջորդող Վահե Էնֆիաջյան |
Նախորդող Գագիկ Ծառուկյան |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյան 5 մարտի 2015 - |
Հաջորդող Գագիկ Ծառուկյան |
Նախորդող Գագիկ Ծառուկյան |
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան 19 մարտի 2015 -10 փետրվարի 2017 |
Հաջորդող Գագիկ Ծառուկյան |
|
|
|
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Նաիրա Զոհրաբյանի ֆեյբուքյան էջ»։ www.facebook.com։ Վերցված է 2021-05-21
- ↑ «Վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով. Նաիրա Զոհրաբյան - 5-րդ ալիք»։ www.5tv.am (ամհարերեն)։ Վերցված է 2021-05-21
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին