Արայիկ Աղաբաբյան
(Վերահղված է Աղաբաբյան Արայիկ Ռազմիկիից)
Jump to navigation
Jump to search
Արայիկ Աղաբաբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19, 1962 (60 տարեկան) |
Ծննդավայր | Արմավիր |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Արայիկ Ռազմիկի Աղաբաբյան (մարտի 19, 1962, Արմավիր), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ ԲՀԿ և ԲՀԿ խմբակցության անդամ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981-1986 թթ. - սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը՝ մանկավարժի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1986-1988 թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։
- 1988-1990 թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի կազմակերպիչ։
- 1990-1991 թթ. - Հոկտեմբերյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցի ուսուցիչ։
- 2004-2005 թթ. - «Իռամեն» ՓԲԸ տնօրենի տեղակալ, տնօրենի պաշտոնակատար։
Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 թ. ընտրվել է Ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
- 1991-1995 թթ. - Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու քարտուղար։
- 1995-1996 թթ. - Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։
- 1996-1998 թթ. - Արմավիրի մարզպետի խորհրդական։
- 1998-1999 թթ. - Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների մարզային ծառայությունների համակարգման վարչության պետ։
- 1996-1999 թթ. - Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ։
- 2008 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ[1]։
- 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ. հունիսի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
- 2006 թ. անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2015 թ. մարտի 10-ին իր դիմումի համաձայն դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2015 թ. նոյեմբերին վերականգնվել է կուսակցությունում։
- 2017 թ. պատգամավոր է ընտրվել Ծառուկյան դաշինքից։
- 2018 թ. դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԴ դաշնային սահմանապահ ծառայության տնօրենի հատուկ պատվոգիր (1997 թ.)։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2015-09-27
- ↑ «Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2016-01-01
|