Ֆելիքս Ցոլակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Ցոլակյան
Ծնվել է հունվարի 27, 1952(1952-01-27) (66 տարեկան)
Ծննդավայր Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն Նահանգապետ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Ֆելիքս Խոստեղի Ցոլակյան (հունվարի 27, 1952, Անիի շրջան, գ. Ներքին Ջրափի), ՀՀ պետական գործիչ, ՀՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ (2009 թ.)[1], ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (04.10.2018 թ.)[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1976 թթ. - Արարատ քաղաքի արդյունաբերատեխնիկական տեխնիկում։
  • 1976-1980 թթ. - ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա երկրորդ քարտուղար։
  • 1980-1985 թթ. - ՀԽՍՀ ՊԱԿ Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։
  • 1985-1991 թթ. - ՀԽՍՀ ՊԱԿ Եղեգնաձորի բաժանմունքի պետ։
  • 1991-1992 թթ. - Եղեգնաձորի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 1993-1996 թթ. - ՀՀ ԱԱՊՎ Մասիսի բաժանմունքի պետ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ ԱԱՆ, ապա ՀՀ ՆԳ և ԱԱՆ Շիրակի մարզային վարչության պետ։
  • 1997-1999 թթ. - ՀՀ ՆԳ և ԱԱՆ Երևանի քաղաքային վարչության պետ։
  • 1999-2003 թթ. - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
  • 2003-2007 թթ. - ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ։
  • 2007 թ. հուլիս-հոկտեմբեր - ՀՀ Նախագահի խորհրդական։
  • 2007 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
  • 2013 թ. մարտի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2013 թ. մարտի 7-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ[4]։
  • 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5]։
  • 2016 թվականի հունիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար[6]:
  • 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից[7]:
  • 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Դավիթ Վարդանյան
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
Ֆելիքս Ցոլակյան

1999—2003
Հաջորդող
Վահրամ Բարսեղյան
Նախորդող
Երվանդ Զախարյան
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
Ֆելիքս Ցոլակյան

2003—2007
Հաջորդող
Վահրամ Բարսեղյան
Նախորդող
Աշոտ Գիզիրյան
ՀՀ Շիրակի մարզպետ
Ֆելիքս Ցոլակյան

7 մարտի 2013 — 25 փետրվարի 2016
Հաջորդող
Հովսեփ Սիմոնյան
Նախորդող
Հովհաննես Հովսեփյան
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
Ֆելիքս Ցոլակյան

29 հունիսի 201617 մայիսի 2017
Հաջորդող
Հովհաննես Հովսեփյան